Բաժիններ՝

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը ևս մերժեց ՀՀ նախագահի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ բողոքը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Վարչական վերաքննիչ դատարան էր ներկայացրել վերաքննիչ բողոք` պահանջով բեկանել ՀՀ Վարչական դատարանի որոշումը, որով մերժվել էր ՀՀ նախագահի գոծողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցադիմումի ընդունումը:

Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան, պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի 2013թ. սեպտեմբերի 3-ի Մաքսային միությանը միանալուն ուղղված գործողությունները:

2013 թ. նոյեմբերի 27-ին ՀՀ վարչական դատարանը կայացրել էր հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում:

Համաձայն չլինելով որոշման հետ` 2013 թ. դեկտեմբերի 17-ին կազմակերպության կողմից ՀՀ վարչական վերաքննիչ դատարան է ներկայացվել վերաքննիչ բողոք, որը վարույթ էր ընդունել 2013 թ. դեկտեմբերի 27-ին:

2013 թ. հունվարի 31-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացել է վարչական վերաքննիչ դատարանի` այս գործով կայացրած որոշումը:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը որոշել է մերժել ներկայացված բողոքը և անփոփոխ թողնել ՀՀ վարչական դատարանի կայացրած որոշումը: Դատարանը իր որոշման հիմքում դրել է հիմնավորումներ, համաձայն որոնց ՀՀ նախագահի` միջազգային պայմանագրեր կնքելու նկատմամաբ դատական վերահսկողությունը իրականացվում է ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից, իսկ «ՀՀ համար կարևոր նշանակություն ունեցող միջազգային պայմանագրերի կնքման ուղղված ՀՀ նախագահի լիազորությունը ենթարկվում է հակակշռման Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանություն իրականացնող ՀՀ Ազգային ժողովի կողմից»:

Ստորև կարող եք ծանոթանալ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշմանն ամբողջությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս