
Նոր մանրամասներ` Վանաձորում տեղի ունեցած հզոր պայթյունից (լուսանկարներ, տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք`ժամը 10:58-ին ԼՄՓՎ ՃԿԿ ստացվել է ահազանգ այն մասին, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 65 հասցեի բնակելի տանը: Դեպքի վայր է մեկնել Վանաձորի թիվ 1 ՀՓՋ-ից երկու մարտական հաշվարկ, որոնք հասել են ժամը 11:05-ին: Տեղում պարզվել է, որ տեղի է ունեցել նաև գազի պայթյուն, որից տուժել է տան տիկին՝ 1950թ. ծնված Վարդուշ Խաչատրյանը և տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Հրշեջներին հաջողվել է ժամը 11:27-ին մեկուսացնել հրդեհը,կանխել տարածումը: Ժամը 12:00-ի դրությամբ շարունակվում է հրդեհի մարման աշխատանքները:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հրդեհը մարվել է ժամը 13:01-ին,այրվել է ննջասենյակում երկու անկողին մասամբ և 105քառ.մետր մակերես ունեցող տան հատակից մոտ 80 քառ.մետրը:Գազի պայթյունից փլուզվել է տան արտաքին պատը մոտ 8 քառ.մետր մակերեսով:
Տեսանյութը` News.am-ի: