
Արմեն Աշոտյանը պարգևներ է հանձնել

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը ԿԳՆ մի շարք աշխատակիցների հանձնել է պարգևներ:
Դրանք տրվել են ՀՀ պաշտպանության և սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների կողմից՝ ՀՀ ԿԳՆ հետ համագործակցության շրջանակում :
ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ՝ «Վազգեն Սարգսյան » մեդալով:
ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Նարեկ Արաքսման-Մանուկյանն արժանացել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարության «Ոսկե հուշամեդալի», իսկ ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի վարչության սփյուռքի բաժնի պետ Նունե Վարդանյանը՝ ՊՆ պատվոգրի:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն