ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե մուտք է եղել 36.21 մլն դրամ
ՀՀ բնապահպանության նախարարության 08.01-01.02.2014թթ. ժամանակահատվածում իրականացրած շրջայցերի, Նախարարության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.02 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել է 1.38 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարութունից:
Լոռու տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված ապօրինի ծառահատման տասնմեկ գործով կայացվել է 570.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի տաս որոշում և հաշվարկվել է 1375.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանության նախարարության Վայոց Ձորի տարածքային ստորաբաժանման և ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացրած ստուգայցի արդյունքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0 հազար դրամգումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի տարածքային ստորաբաժանումը երեք տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 300.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում:
Բնապահպանության նախարարության Շիրակի և Արարատի տարածքային ստորաբաժանումները մեկական տնտեսվարողի նկատմամբ կայացրել են 50.0հազարական դրամի վարչական տուգանքների որոշումներ:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 36.21 մլն դրամ գումար: