Նոյեմբերի 8-ին, ժամը 21:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղու սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում որոտացած պայթյունի հետևանքով մահացել է երեք մարդ: Առնվազն ինը վիրավոր են:
Արգենտինական Aerolineas Argentinas և Austral ավիաընկերությունների 111 չվերթներ չեղյալ են համարվել Արգենտինայի օդանավակայաններում հայտարարված խոշորամասշտաբ գործադուլների պատճառով:
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը, ամենայն հավանականությամբ, կլինի Բելառուսի ներկայացուցիչ, չնայած այդ պաշտոնը պահպանելու Հայաստանի ջանքերին:
Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության հաստատմանն ու երկխոսության ընդլայնմանը ուղղված ջանքերին, որոնք կարող են կայունացնել անվտանգության շուրջ իրադրությունն ու ստեղծել առավել կառուցողական մթնոլորտ բանակցությունների համար:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին:
Նոյեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը ծառայողական պարապմունք անցկացրին ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների տարածքային ստորաբաժանումների պետերի հետ։
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել բոլոր հետաքրքրված երկրներին դառնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործընկեր և դիտորդ:
Վանաձորում կորած երեխայի որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը:
Հոլիվուդյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը որոշել են Հայաստանից տղա երեխա որդեգրել:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ղեկավարելու է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժնում քաղաքացուց կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու վերաբերյալ։
Նոյեմբերի 8-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի մասին որոշում չի կայացվել: Կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը կշարունակի մնալ որպես պաշտոնակատար:
Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովի կողմերը պայմանավորվել են հարցի շուրջ քննարկումները տեղափոխել դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք հանդիպմանը:
ՀՀ Գլխավոր դատախազությունն արձագանքել է Անահիտ Բախշյանի բաց նամակին:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեին:
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ բանկի ավագ տնտեսագետ Եվգենի Նայդովի գլխավորությամբ։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային:
Մոսկվայի «Երևան պլազա» առևտրի կենտրոնում հնարավոր պայթյունի մասին ահազանգը կեղծ է եղել:
Ներկայացնում ենք «Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության համար հանձնվող ADAMI մեդիա մրցանակ 2018» մրցույթի ժյուրիի նստաշրջանի մասին մամլո հաղորդագրությունը և Հավակնորդների ցանկը:
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ՄԱԶԾ/ԳԷՀ ծրագրի իրականացման արդյունքների, հետագա ընթացքի վերաբերյալ։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոր ցավն է արտահայտել Որոտան-Խնձորեսկ ճանապարհին զինվորական մարդատարի ողբերգական վթարի կապակցությամբ։
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 421 դատապարտյալ, որից 20-ը՝ օտարերկրյա քաղաքացի:
Նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 8-ին կարճատև աշխատանքային այցով եղել է Գյումրիում՝ տեղում ծանոթանալու երկրագիտական թանգարանին հատկացված շենքի պայմաններին:
Կաթնաշոռային շերտավոր խմոր. ամենաարագն ու համեղն աշխարհում:
Նոյեմբերի 7-ին, ժամը 21:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորաններում (3-րդ ոլորան) տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: