Նարնջից և կիտրոնից պատրաստված կոմպոտ՝ աշնանային լավ տրամադրության համար
Բաղադրիչներ
1. Կիտրոն – 1 հատ
2. Նարինջ – 1 հատ
3. Ջուր – 3 լ
4. Մեղր – 3 թ/գ
5. Շաքարավազ – 3 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Մրգերը լվանալ տաք ջրով, այնուհետև բարակ շերտատել, հեռացնել բոլոր կորիզները:
2. Բոլոր մրգերը շարել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազը: Պատառաքաղով մի փոքր տրորել, որպեսզի մրգերի հյութը դուրս գա:
3. Մրգերի վրա ջուր լցնել, դնել ցածր կրակի վրա և հասցնել եռման, ինչից հետո կոմպոտը վերցնել կրակի վրայից և սառեցնել մինչև 40 աստիճան:
4. Սառեցված կոմպոտին մեղր ավելացնել, խառնել և թողնել ևս կես ժամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը