
Հետաքրքիր աղցան՝ հավի ապխտած կրծքամսով

Բաղադրիչներ՝
1. Չորահաց – 150 գ
2. Հավի ապխտած կրծքամիս – 1 հատ
3. Լոլիկ – 2 հատ
4. Մայոնեզ – 2-2.5 ճ/գ
5. Խաշխաշի սերմեր – 2-3 ճ/գ
6. Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Լոլիկը և հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել:
2. Աղցանի համար նախատեսված տարայի մեջ սկզբում լցնել հավը, այնուհետև մայոնեզ տարածել, շարել լոլիկները և նորից ծածկել մայոնեզով:
3. Ըստ ցանկության՝ աղ և պղպեղ ցանել:
4. Մատուցելուց առաջ ավելացնել չորահացը և խաշխաշի սերմերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը