
Հյութալի և նուրբ տավարի լյարդ՝ արտասովոր խնձորայոգուրտային սոուսով

Բաղադրիչներ`
1. Տավարի լյարդ – 150 գ
2. Սոխ – 3 հատ
3. Թթվաշ խնձոր – 2 հատ
4. Առանց հավելումների յոգուրտ կամ թթվասեր – 200 գ
5. Աղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Լյարդը կտրատել չափաբաժինների և ծեծել: Աղ և պղպեղ ցանել:
2. Խորանարդաձև կտրատել սոխը, աղ անել և համեմունքներ ավելացնել:
3. Կեղևազրկված և մաքրած խնձորը անցկացնել խոշոր քերիչով:
4. Փայլաթիթեղից 10-15 սմ չափերի ծրարներ պատրաստել:
5. Յուրաքանչյուրի մեջ դնել մեկ չափաբաժին լյարդ, վրայից քերած խնձոր, հետո սոխ և յոգուրտ:
6. Փաթաթել փայլաթիթեղը և ծրար ձևավորել:
7. Դնել 250 աստիճան տաքացրած ջեռոցը 10 րոպե, հետո բացել փայլաթիղեղները և թողնել ևս 15-20 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը