Հրայր Թովմասյան. Ինձ համար հայհոյախոսության թեման փակված է այնքան ժամանակ, քանի դեռ ես նախարար եմ. tert.am

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը tert.am–ի հետ զրույցում անդրադարձել է Ազգային ժողովում իր հետ կապված միջադեպին:

– Պարո՛ն նախարար, պատգամավոր Արմեն Ռուստամյանի հետ Ձեր հայտնի միջադեպից անցել է մեկ ամիս, կարո՞ղ ենք արձանագրել, որ այն այլևս հարթված է:

– Գիտե՞ք, Ազգային ժողովում հնչեցված հայհոյանքը ես միջադեպ չեմ համարի, և ընդհանրապես, հայհոյախոսությունն իմ լեքսիկոնում բացակայում է, բայց եթե որևէ մեկը որոշի, որ կարող է այդկերպ ինձ հետ խոսել, ապա ես նրան կարող եմ որակել և կորակեմ արտաբերած բառի բառարանային բոլոր իմաստներով և ինչու չէ՝ նաև հարակից բառերով: Միգուցե, իր կենսագրության համար պետք կգա: Ես կարծում էի, որ Ձեր նշած անձը կկարողանար իր մեջ ուժ գտնել և ներողություն խնդրել այն լսարանից, ում հասանելի է եղել իր արտաբերածը, և նախարար Հրայր Թովմասյանից: Հրայր Թովմասյան անձից՝ մարդուց, նա ներողություն խնդրելու անհրաժեշտություն չունի: Ինչպես արդեն նշել եմ, մեր իրականության մեջ նման բառերի օգտագործումը երբեք անպատասխան չի մնում և ներողությունով չի հարթվում՝ պարզապես իմ դիրքը բացառում է այս պահին պատասխանելը: Ինձ համար փակված է այդ հարցն այնքան ժամանակ, քանի դեռ ես նախարար եմ: Ինչ կլինի դրանից հետո, վստահ եմ՝ բոլորը կիմանան:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս