26 Ապրիլ 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

18:15 05.08.2014 | ՕԵԿ-ը կրկին խախտում է օրենքը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանին ՀՀ կառավարության կողմից անհատույց օգտագործման իրավունքով հանձնված շինության տանիքը «Օրինաց Երկիր» կուսակցության կողմից ապամոնտաժելու կապակցությամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հուլիսի 7-ին և 21-ին կայացրել է որոշումներ` արգելելով «Օրինաց Երկիր» կուսակցությանն իրականացնել որևէ շինարարական աշխատանքներ, բացի համալսարանի ավտոտեխսպասարկման կայանի իր կողմից քանդված տանիքի վերականգնումը:

18:10 05.08.2014 | Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել Ադրբեջանի հոգևոր առաջնորդին

Մենք խորապես անհանգստացած ենք լարված իրավիճակով, որի հետևանքով զոհվում են զինվորներ, խաթարվում է սահմանամերձ բնակչության խաղաղ կյանքը: Աստվածատուր մարդկային կյանքը սուրբ է, իսկ դրա իրավունքը` սրբազան, և ոտնձգությունները մարդկային կյանքի հանդեպ անթույլատրելի են:
Սադրանքները և մարտական գործողությունները չեն կարող այլընտրանք լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը խաղաղ, բանակցային ճանապարհով` համապատասխան միջազգային նորմերին:

18:10 05.08.2014 | Բնապտեսչությունը խախտումներ է հայտնաբերել

Հայաստանի բնապահպանության նախարարությունը՝ բնապահպանական նորմերի խախտման դեպքերի քննության արդյունքում կայացրել է 4.9 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 65 որոշում եւ հաշվարկվել է 62 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

17:50 05.08.2014 | Ոստիկաններին մեղադրել են թմրանյութը յուրացնելու մեջ. ՀՔԾ

2013 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևանի քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի կողմից Լյովա Խ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` իր տան տանիքում առանց իրացնելու նպատակի զգալի չափերի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու և վերամշակելու դեպքի առթիվ:

17:30 05.08.2014 | Ավտովթար՝ Ավանի հոգեբուժարանի մոտ. կան տուժածներ

Օգոստոսի 5-ին, ժամը 09.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի 4-րդ փողոցում՝ հոգեբուժարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

17:29 05.08.2014 | Խոշոր հարկ վճարողներն ապահովում են պետական եկամուտների կեսից ավելին 2013-ի հուլիսի համեմատ

Վարչապետ-գործարարներ հայտնի հանդիպումից հետո Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում անմիջապես ձեռնամուխ են եղել առաջադրված խնդիրների լուծմանը՝ հիմնական շեշտը դնելով տնտեսությունում գործարքների համատարած փաստաթղթավորման վրա: Տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանի խոսքով` տեսչությունում հաշվառված բոլոր հարկ վճարողների տնտեսական ցուցանիշների և գործելաոճի անհատական վերլուծությամբ գնահատվել են փաստաթղթաշրջանառության, շահութաբերության մակարդակի, հարկային բեռի և աշխատավարձի ռիսկերը:

17:03 05.08.2014 | Հայկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Հայկ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ։

16:49 05.08.2014 | Հանրապետությունում ընթացքի մեջ է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը

Հանրապետության տարածքում գրեթե բոլոր գյուղատնտեսական մշակաբույսերի մասով ընթանում են բերքահավաքի աշխատանքները։
2014թ. հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել է՝ 187,8 հազար հեկտար, գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 9,5 հազար հեկտարով։ Օգոստոսի 5-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է շուրջ 89 հազար հեկտար հացահատիկ ապահովելով շուրջ 282 հազար տոննա համախառն բերք։

16:46 05.08.2014 | ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձին նախատեսվում են տոնական միջոցառումներ

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի տոնական միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են միջոցառումների նախապատրասության հետ կապված մի շարք հարցեր:

16:43 05.08.2014 | Քյամեռլիի կանայք բահերով հարձակվել են ազերի զինծառայողների վրա. aravot.am

Չեզոքացվել է մի կրակակետ, Քյամեռլիում տեղակայված ազերիների զինվորական ստորաբաժանումը կորուստներ է ունեցել: Հայ պայմանագրային զինծառայողներից մեկն իր անունը չհրապարակելու պայմանով ասել է, որ իրենք առաջնային գծից հեռադիտակով տեսել են, թե ինչպես Քյամեռլի գյուղի կանայք բահերով հարձակվում են Նոյեմբերյանի գյուղերի հանդեպ նախահարձակ եղած եւ այդ պատճառով Քյամեռլիի բնակիչներին վտանգի ենթարկած ադրբեջանական զինծառայողների վրա:

16:38 05.08.2014 | Դ!ԵՄ ԵՄ-ը հրավիրում է հանրային կինոդիտման

«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը սիրով հրավիրում է բոլորին հանրային բացօթյա կինոդիտման, որը տեղի կունենա օգոստոսի 11-ին՝ ժամը 20:15-ին, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին հարակից այգում (բասկետբոլի դաշտի մոտ): Կինոդիտմանը կհաջորդի նաև հանրային քննարկում:

16:09 05.08.2014 | Ռուսաստանը հասկացել է, որ չի կարող պարտադրել Հայաստանին զիջել Ղարաբաղը. Ում է ձեռնտու սահմանային լարվածությունը. «Մեդիալաբ»

Չնայած պատերազմի վերսկսման հնարավոր կանխատեսումներին, հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վերջին սրացումներն ու լարվածությունը, ըստ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը`Կոմանդոսի, չի նշանակում, թե կրկին կարող է պատերազմ ծագել: «Ադրբեջանը դրանով փորձում է խուճապ ստեղծել Հայաստանում: Մենք չպետք է տրվենք դրան: Ամեն տարի գյուղատնտեսական աշխատանքների սեզոնին երեւույթը կա, ռմբակոծում են, այս տարի մի քիչ ավելի շատ է: Ցավալի է, որ դրա հետեւանքով մեր զինվորները նույնպես զոհվեցին»:

15:56 05.08.2014 | Արարատ Զուրաբյան. Եթե սահմանին զարգացումներն ավելի խորանան, բոլորս պետք է պատրաստ լինենք զենքը ձեռքներիս հայրենիքը պաշտպանելու. tert.am

Աստված մի արասցե, եթե զարգացումներն ավելի խորանան, մենք բոլորս պետք է պատրաստ լինենք զենքը ձեռքներիս մեր հայրենիքը պաշտպանելու։ Բայց մնացած բոլոր երևույթների մասով կասեմ, որ այստեղ կա նաև որոշակի շանտաժի էլեմենտ, որովհետև իշխանությունն էլ պետք է զերծ մնա այնպիսի քայլերից, ինչպիսիք են օրինակ՝ տրանսպորտի, էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը, կենսաթոշակայինի էս ձևով կիրառումը և այլն։

15:51 05.08.2014 | Սոս Գիմիշյան. «Միայն հիմարը կարող է ենթադրել, որ Հայաստանին հնարավոր է ստիպել, որ ինքն ինչ-որ շրջաններ տա»

Դիտարկմանը, թե քաղաքական որոշ գործիչների գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանը Սոչիում կայանալիք հանդիպումից կարող է վերադառնալ կա՛մ պատերազմի վերսկսման մասին բոթով, կամ էլ՝ ազատագրված տարածքները զիջելու մասին որոշմամբ, Ս.Գիմիշյանն ասյպես արձագանքեց. «Չկա՛ նման բան: Միայն հիմարը կարող է նման խնդիր դնել Հայաստանի առջև: Գիտեմ՝ շատ են տարածվում նման խոսակցությունները, թե իբր Հայաստանի վրա այսօր ազդում է Ռուսաստանը, որ «պետք է տարածք վերադարձնես, եթե չէ, ապա վատ կլինի»: Տարածք վերադարձնի, որ ի՞նչ: Մի բան պետք է տան, որ ի՞նչ ստանան: 7 շրջանների վերաբերյալ Միացյալ նահանգների դեսպանն էլ էր խոսում, ինձ համար դրանք անհեթեթ, դատարկ խոսակցություններ են: Խնդիրներն այդպես չեն լուծվում: Սա բազար չի, շուկա չի՝ «արի ես քեզ մի քանի շրջան տամ Ադրբեջան, դու մտի Եվրասիական համագործակցության մեջ»»:

15:35 05.08.2014 | Հոգեբուժարանների ղեկավարներին տրվեցին նոր հանձնարարականներ

«Հնարավոր է, որ լինեն նորմատիվ այնպիսի ակտեր, որոնք այսօր ժամանակավրեպ են դարձել։ Կարող եք հիմնավոր առաջարկներ ներկայացնել դրանցում փոփոխություններ կատարելու նպատակով»:

15:33 05.08.2014 | Արդեն մեկ տարի է, ինչ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը գտնվում է գերության մեջ. «Փաստինֆո»

Ընդամենը 2 օր անց կլրանա մեկ տարի, ինչ շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը գտնվում է գերության մեջ:

13:51 05.08.2014 | Սերժ Սարգսյանը Բրյուսելում ներկայացրել է Ադրբեջանի կողմից կատարված ոտնձգությունների մանրամասները և հետևանքները. tert.am

Բրյուսելում անցկացված` Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումների ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը ոչ արարողակարգային բազմաթիվ շփումներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ:

13:38 05.08.2014 | Մենք գնահատում ենք ՌԴ-ի միջնորդական ջանքերը և հակված չենք որևէ արտաքին միջամտություն տեսնել վերջին լարման հետևում

«Այլ բան է, որ այդ ջանքերը բավարար արդյունք չեն տալիս գլխավորապես ադրբեջանական կողմի պատճառով: Մյուս կողմից, կարծում եմ, ԵԱՀԿ-ն պետք է ավելի հետևողական լինի խաղաղության պահպանման գործում և իրերն իրենց անուններով կոչի զինադադարի խախտումների ժամանակ»:

13:30 05.08.2014 | Արտաքին և համագործակցության երկրների նախարարությունը անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ աճող բռնության դեպքերով

«ՄԹ-ն դիմում է երկու կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ իրականացնել գործողություններ նվազեցնելու լարվածությունը և հավատարիմ մնալու 1994-ին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրին:Մենք խորապես վշտացած ենք երկու կողմերի մարդկային կորուստների համար: Հիշեցնելով Եվրոպայի գծով նախարար Դեյվիդ Լիդինքթոնի՝ հրադադարի 20 ամյակի հետ կապված մայիսին արված հայտարարությունըհորդորում ենք կողմերին աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ»:

13:16 05.08.2014 | Ադրբեջանը խախտել է հրադադարը Հայաստանի ուղղությամբ. արձակվել է ավելի քան 600 կրակոց. ՀՀ ՊՆ

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:

13:06 05.08.2014 | Մի հատ պարան վերցնենք, կախվենք էլի. բողոքի ակցիա Հրազդանի ցեմենտի գործարանում. news.am

«Անցած շաբաթ բողոքեցինք, մեզ հավաքեցին, ասացին երկուշաբթի կվճարենք, ազատման դիմումներ մի գրեք, բայց էլի խաբեցին: Մենք մեր ամբողջ կյանքն այս գործարանում ենք դրել, լավ գիտենք, թե ինքան արտադրանք ենք տալիս, գալիս, ասում են՝ գազի պարտք ունենք, հումք չունենք, բայց դա մեզ չի հետաքրքրում. մենք մարդ ենք ու մեր աշխատածն ենք ուզում»:

12:20 05.08.2014 | Թաթուլ Մարգարյանը նշանակվել է Բելգիայում ՀՀ դեսպան և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար

Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով Թաթուլ Մարգարյանը նշանակվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բրյուսել):

12:03 05.08.2014 | Հայ զինվորականներն ԱՄՆ-ում մասնակցում են «Աչալուրջ պահապան» զորավարժությանը

Հայաստան-Կանզաս Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում ս.թ. օգոստոսի 4-ից պաշտոնական այցով ԱՄՆ-ի Կանզաս նահանգում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

12:00 05.08.2014 | Ի՞նչ կապ ունի ոստիկանը Թևոսիկի եղբոր սպանության հետ . «Ժողովուրդ»

«Իսոն Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավիթաշենի հյուրանոցներից մեկը, որտեղ սպանել է նրան: Ապա ավտոմեքենայով վերջինիս դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ և նետել կոյուղու դիտահորը»:

11:50 05.08.2014 | Հայրենասիրությունը ֆեյսբուքյան տարածքում հերոսությունը չէ, ոչ էլ «թուրքի մաման լացացնելու» երդումները. «Հրապարակ»

«Ոչ թախտի տակից ոմանց հոխորտալն է մի բան, ոչ ռազմի դաշտ գնալու մյուսների խանդավառությունը, ոչ էլ երրորդների անհասկանալի խուճապը»:

11:47 05.08.2014 | Բելգիայում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպանն ազատվել է իր պարտականություններից և նշանակվել դեսպան՝ Իսպանիայում

Այսօր Սերժ Սարգսյանի հրամանագրով Բելգիայի Թագավորությունում եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ ՀՀ ներկայացուցչության ղեկավար Ավետ Ադոնցն ազատվել է իր պարտականություններից:

11:42 05.08.2014 | Ֆրայբուրգի ամբուլատոր ախտորոշման և վիրաբուժության կենտրոն

Տարեկան անց են կացվում ավելի քան 5.500 վիրահատություններ: Հիվանդների բարեկեցության համար տարբեր բաժանմունքներում, ընդհանուր առմամբ, հոգ են տանում կլինիկայի հիսունից ավել փորձված, շարունակաբար վերապատրաստվող աշխատակիցները:

11:40 05.08.2014 | Ռուսաստանը հասել է իր նպատակին. Փարիզը փոխարինվեց Սոչիով. «Առավոտ»

Մայիսի 13-ին, Երեւանում գտնվելու ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզ հրավիրեց Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին՝ Ղարաբաղի խնդրով բանակցություններ վարելու:

11:30 05.08.2014 | ԵՏՄ անդամների հետ առևտրաշրջանառությունը նվազել է. «Ժողովուրդ»

«Չնայած ՀՀ իշխանությունները նախորդ տարվա սեպտեմբերից սրընթաց սլանում են Եվրասիական տնտեսական միություն, սակայն այս ընթացքում նվազել են ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալներ ԵՏՄ անդամ երկրների հետ»:

11:27 05.08.2014 | Մահացել է Լևոն Տեր-Պետրոսյանի եղբայրը

Մահացել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբայրը՝ Պետրոս Տեր-Պետրոսյանը:

  • Page 1422 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1417
  • 1418
  • 1419
  • 1420
  • 1421
  • 1422
  • 1423
  • 1424
  • 1425
  • 1426
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Դիակապտություն՝ «վերանորոգված» հուշահամալիրում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը