
Ոստիկաններին մեղադրել են թմրանյութը յուրացնելու մեջ. ՀՔԾ

2013 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևանի քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի կողմից Լյովա Խ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` իր տան տանիքում առանց իրացնելու նպատակի զգալի չափերի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու և վերամշակելու դեպքի առթիվ:
Նախաքննության ընթացքում, Լյովա Խ.-ի կինը` Թերեզա Ա.-ն և աղջիկը`Տաթևիկ Խ.-ն հայտնել են, որ իրենց տանից հայտնաբերված «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է մեծ պոլիէթիլենային տոպրակով, որը հետագայում դարձել է չնչին նմուշ և կցվել գործին, իսկ Տաթևիկ Խ.-ն հավելել է, որ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերված թմրամիջոցն իրենց հետ տարել են առանց փաթեթավորման:
Հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն