Բաժիններ՝

Բնապտեսչությունը խախտումներ է հայտնաբերել

Հայաստանի բնապահպանության նախարարությունը՝ բնապահպանական նորմերի խախտման դեպքերի քննության արդյունքում կայացրել է 4.9 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 65 որոշում եւ հաշվարկվել է 62 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 297–028.2014թթ.. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների եւ Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 4.9 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 65 որոշում եւ հաշվարկվել է 62 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների 12 գործերի քննության արդյունքում 12 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 600 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների 19 գործերի քննության արդյունքում 18 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 900 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում եւ հաշվարկվել է 4275.6 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումների համար կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 200 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արմավիրի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտումների համար կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ, իսկ Տավուշի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 73.1 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երեւանի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումների համար կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի կողմից մեքենայով առանց անթափանց ծածկոցի հանքանյութի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 60 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերած հողերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 20 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 150 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 750.46 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված ջրի պահպանության նորմերի խախտումների համար կայացվել է 600 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ եւ հաշվարկվել է 107.57 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերած թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պահանջների խախտումների համար կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման չորս եւ բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված նմանատիպ խախտման յոթ դեպքերի գործերի քննության արդյունքում 11 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 1.1 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում: Հաշվարկվել է 198.2 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 30 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտման համար կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 120 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 180 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 12կգ «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Սեւանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ եւ 12.հատ ձկնորսական ցանց, իսկ առգրավված տիրազուրկ 7.5կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել Սեւանա լիճ:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է երեք խեցգետնաորսիչ: Առգրավված 2կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել ջրամբար:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արմավիրի ու Արարատի տարածքային բաժինների կողմից մեկական, Վայոց Զորի տարածքային բաժնի կողմից երկու եւ Երեւանի տարածքային բաժնի կողմից երեք

տնտեսվարողի նկատմամբ կայացվել է գումարային հաշվով 350 հազար դրամամի վարչական տուգանքի որոշումներ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.61 մլն դրամ գումար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս