Բաժիններ՝

Արդեն մեկ տարի է, ինչ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը գտնվում է գերության մեջ. «Փաստինֆո»

Ընդամենը 2 օր անց կլրանա մեկ տարի, ինչ շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը գտնվում է գերության մեջ:

Հայ ռազմագերու հայրը՝ Գևորգ Ինջիղուլյանը, «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հուլիսի 11-ին իրենք նամակ են փոխանցել Կարմիր խաչին, սակայն մինչ այսօր պատասխան նամակ չեն ստացել որդուց:

ԿԽՄԿ-ն պատասխանել է, որ Հակոբին ուղղված հարազատների նամակը ուղարկվել է, սակայն Բաքվից դեռևս արձագանք չկա:

Ռազմագերու հայրը նշեց նաև, որ եթե վաղը ևս արձագանք չլինի, իրենք պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել ԿԽՄԿ-ի դիմաց և մինչև անգամ գնալու են Արտգործնախարարություն: Պահանջը մեկն է լինելու՝ ինչու՞ է ուշանում որդու նամակը:

Ռազմագերու հայրը մեկ բացատրություն ունի՝ Կարմիր խաչն արդյունավետ չի աշխատում:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս