
Ավտովթար՝ Ավանի հոգեբուժարանի մոտ. կան տուժածներ

Օգոստոսի 5-ին, ժամը 09.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի 4-րդ փողոցում՝ հոգեբուժարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ս/թ օգոստոսի 4-ին ժամը 21.10-ին դեռևս չբացհայտված հանգամանքներում «Ֆորդ» մակնիշի 345 LD 266 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել թիվ 59 մանկապարտեզի տարածք, ինչի հետևանքով վարորդ Վ. Մ.-ն (ծնվ. 1984 թ.) և ուղևոր Ն. Խ.-ն (ծնվ. 1984 թ.) տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն