Ի՞նչ են քննարկել Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրերս «Ծիրանանոց» ռեստորանում տեղի է ունեցել «Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանի ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՕԵԿ-ից՝ Մհեր Շահգելդյանը, ԲՀԿ-ից՝ Ստեփան Մարգարյանը:

Այս տեղեկությունը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել են հենց Մհեր Շահգելդյանն ու Ստեփան Մարգարյանը: Շահգելդյանը մեր զրույցում ասաց.

«Ոչ պաշտոնական հանդիպում եղել է, ու քանի որ ոչ պաշտոնական է, չեմ մեկնաբանի»: Մեր հարցին, թե հնարավո՞ր է այդ հանդիպումից հետո եռյակը համալրվի, ու ՕԵԿ-ը սկսի մաս կազմել եռյակին, Շահգելդյանն արձագանքեց. «Մենք տարբեր ուղղություններով համագործակցել ենք եռյակի հետ»: Ստեփան Մարգարյանն էլ ասաց, որ հանդիպումը եղել է մասնավոր, ու հրաժարվեց հանդիպումից տեղեկատվություն տրամադրել. «Մասնավոր հանդիպումը ինչո՞ւ պետք է ներկայացնեմ, օրինակ եթե մեկի հետ խոսում եմ, դա պիտի ասե՞մ»,- պատասխանեց ԲՀԿ-ականը: Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերի 10–ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը որեւէ առնչություն չունի համաժողովրդական շարժման հետ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս