Բաժիններ՝

Ադրբեջանը փորձում է խաթարել ԼՂ բանակցային գործընթացը. tert.am

Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ հետաքրքրվող և տեղեկացված կողմերի համար միանգամայն ակնհայտ է, որ Ադրբեջանի գործողությունները, ոտնձգությունները մեկ գերխնդիր ունեն` խաթարել բանակցային գործընթացը և դուրս բերել այն խաղաղ կարգավորման հունից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը` անդրադառնալով երեկ Ադրբեջանի զինուժի կողմից հրադադարը խախտելու երեկվա դեպքին, որի հետևանքով ԼՂՀ ՊԲ զինծառայող էր զոհվել։

«Այդ տրամաբանության մեջ նա պատրաստ է ամեն ինչի` ամենավերջին ստորությունների»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դրանք նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից սեփական ժողովրդի դեմ ուղղված գործողություններ են և այդ տարբերակով Ադրբեջանի իշխանությունները փորձում են ուշադրությունը շեղել Ադրբեջանի ներքին խնդիրներից` և մարդու իրավունքների դաշտում, և սոցիալական կառավարման ոլորտներում:

«Այս գործողությունները նաև ներքին քաղաքական խնդիրների հետ կապված պետք է դիտարկել, սակայն Ադրբեջանի առաջին նպատակը բանակցային խաղաղ գործընթացը ձախողելն է»,- ասաց նա:

Արտակ Զաքարյանը գտնում է, որ ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունն իր հայտարարություններում, կոչերում հասցեական մոտեցում ցուցաբերի:

«Մինսկի խմբի պարագայում, իհարկե, հասկանալի է միջնորդների կարգավիճակը, որը ենթադրում է որոշակի մոտեցում, սակայն պետք է նկատի ունենալ, որ կա հակամարտության կողմ` ի դեմս Ադրբեջանի, որը շատ ցինիկ ձևով օգտվում է դիվանագիտական լեզվի անհրաժեշտությունից և փորձում է դուրս բերել խաղաղ կարգավորման գործընթացն իր նորմալ հունից»,-ասաց Արտակ Զաքարյանը:

Պատգամավորը նկատեց, որ առաջին անգամ չէ, երբ մեր սահմանին ունենում ենք Ադրբեջանի կողմից ոտնձգություններ և զոհեր: «Սա արդեն ձեռագիր է դարձել ադրբեջանական կողմի համար և պատժից գործողությունները կարող են զսպել Ադրբեջանի այս ցինիկ մոտեցումը»,- ասաց նա և նշեց, որ միայն ՀՀ-ի և ԼՂՀ-ի պաշտպանության բանակներն են սաստում Ադրբեջանին:

Հարցին, թե արդյոք դիվանագիտական մակարդակում մենք` ինչպես բանակը, կարողանում ենք սաստել Ադրբեջանին, նա ասաց` այո, քանի որ մեկը մյուսին փոխլրացնող և կարևոր են: «Պետք է նկատի ունենալ, որ մենք ունենք նպատակ` հասնել խնդրի լիարժեք, խաղաղ կարգավորմանը և ԼՂՀ ինքնորոշման իրավունքի իրացմանը»-ասաց նա:

Արտակ Զաքարյանը կարծում է, որ միջազգային հարթակներում մենք կարողանում ենք ներկայացնել, որ սադրող կողմը Ադրբեջանն է: Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե դրա արդյունքները որտեղ են երևում, նա ասաց՝ դիվանագիտական աշխատանքի միջոցով միջազգային կազմակերպություններում, միջազգային խորհրդարանական հարթակներում:

«Խնդիրը վերաբերմունքն է: Ադրբեջանը պետք է քաղաքական հարթակներում զգա, որ իր նկատմամբ կա ընդգծված վերաբերմունք և խաղաղ գործընթացը ձախողելու դեպքում հայնտվելու է միջազգային հանրության ուղիղ թիրախի ներքո, ինչն այսօր Ադրբեջանում չեն գիտակցում»,-հավելեց Արտակ Զաքարյանը:

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, արցախյան հարցով փորձագետ Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ ոչ միայն Մինսկի խմբի համանախագահ ներկայացված պետությունները, այլև բրիտանական նավթային ընկերություն «Բրիթիշ Փեթրոլիում»–ը, որի գաղութն է Ադրբեջանը` տնտեսական առումով, հստակեցրել են, որ չեն թույլ տալու զինված ուժերի լայնածավալ միջադեպ կամ պատերազմ:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս