
Փլուզման վտանգ՝ Երևանում

Դեկտեմբերի 9-ին, ժամը 14.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուսթավելի փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող պարիսպը (երկարությունը` 30մ, բարձրությունը` 6 մ) գտնվում է վթարային վիճակում. առկա է փլուզման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն