Սուրիկ Խաչատրյանն է հրահանգել աշխատանքից ազատել մայրիկիս. գորիսեցի գործարար. news.am
Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, «ԳԱՄՄԱ» գործարանի տնօրեն Տիգրան Կարապետյանը մորը՝ Գորիսի թիվ 3 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Արեւիկ Սաֆարյանին աշխատանքից անօրինական ազատելու համար գրավոր դիմել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գործարարը պնդեց, որ մորն աշխատանքից ազատելու հրահանգ տվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
«Դեռ օրեր առաջ դպրոցի տնօրենը մայրիկիս ասել էր, որ մարզպետը հրահանգել է ազատել աշխատանքից, այնուհետեւ ավելացրել է, որ Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետն է հանձնարարական տվել: Վարչության պետն էլ հերքում է, որ ինքը նման բան է ասել: Նա հասկանում է, որ պաշտոնական դիրքի չարաշահում է եւ աղմուկ բարձրանալու պարագայում պատասխան պետք է տա»,- ասաց Տիգրան Կարապետյանը:
Նրա խոսքով՝ բոլոր նրանք, որոնք որեւէ կերպ առնչություն ունեն իր հետ, աշխատանքից ազատվում են՝ առանց հիմնավորումների. «Շուտով նախատեսում ենք հանդես գալ որեւէ նախաձեռնությամբ, որպեսզի պաշտպանենք աշխատանքից ազատված մարդկանց իրավունքները»:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: