Բաժիններ՝

Հրաչյա Հարությունյանի դստեր խնդրանքը Սերժ Սարգսյանին

Մոսկվայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի գործով կալանավորված Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես ինքս ինձ մտածում եմ ու հարց եմ տալիս. տեր Աստված ու՞ր է արդարությունը: Երբ մեկ ու կես տարի առաջ անմեղ զոհ լինելով դժբախտ պատահարի, ողջ ՌԴ-ն դատապարտեց նրան, որպես ծաղրանք խալաթ հագցրեց ու դեռ անգիտակից վիճակում նրան դեղերի ազդեցության տակ բերեցին դատարան, որ նվաստացնեն ու մարդասպան համարեն, դեռ այդ ամենը քիչ է, զրկեցին նրան տեսնելու հնարավորությունից, կարծես մարդասպան էր իրենց Պերմյակովի նման:

Հիմա գրեթե նույն պատմությունն է, սակայն հակառակ իմ հայրիկի պատմության, նա դիտավորյալ մարդասպան է, որը խլեց միանգամից 6 հոգու կյանք ու որբ թողեց մեկ երեխայի, ում կյանքը դեռ վտանգված է: Նորից եմ ինձ հարց տալիս, ինչու՞ նրան էլ չբերեցին դատարան՝ անմիջապես բերման ենթարկելուց հետո:

Ե՞րբ պետք է հասկանանք Պարոն նախագահ, որ ինչքան էլ լավ հարաբերությունների մեջ լինենք ռուսների հետ, նրանց ազգի ներկայացուցիչն է դիտավորյալ սպանել, ոչ թե իմ հայրը, ու երբ պետք էր, ինչի՞ էնպես չարեցիք, որ հայրս էստեղ կրեր իր պատիժը: Ինչո՞ւ իրենց պես չհայտարարեցիք, որ մեր երկրի ներկայացուցիչը այլ երկրում չի կարող իր պատիժը կրել, որ նա պետք է կրի իր պատիժը միայն իր երկրում և մեր երկրի օրենքներով. որովհետև ռիսկ չունեք բարձրաձայնելու: Այդ դեպքում ինչո՞ւ ենք հայ կոչվում:

Ինչո՞ւ մենք էլ ռուս չենք համարվում եթե կատարում ենք նրանց հրամանները: Ես խղճում եմ այն մարդկանց, ովքեր իմ հոր նման պայքարել են Հայաստանի ազատ ու անկախ լինելու համար, դեռ այն ժամանակ իրենք պետք է ուրանային ու զենքերը ցած դնելով թողնեին, որ թուրքերը գրավեին, որ ոմանք հասկանան , որ առանց իրենց մեր կառավարությունը ոչինչ չարժե… Կներեք հեգնանքիս համար, բայց ես մարդ եմ, ով վիրավորված լինելով կարող է գրել այն, ինչ 2 տարի առաջ իր աչքերով է տեսել, ինչ էին անում իր հորը ու հիմա ինչ են անում մարդասպանին:

Պարոն նախագահ, խնդրում եմ, բարի գործ արեք ու գոնե տեղափոխեք հայրիկիս էստեղ կրելու իր պատիժը, ու ինչպես իրենց օրենքներն են թելադրում, որ 2 տարի պետք է լրանա ու մարդասպանը էնտեղ կրի իր պատիժը, էնպես էլ ես եմ խնդրում, որ ամեն ինչ անենք, որ պատժվի էստեղ մարդասպանը ու կրի էստեղ իր պատիժը, ավելին ասել ուղղակի անիմաստ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս