Բաժիններ՝

Գյումրիում գրանցված միջադեպի մասնակիցները եղել են ռուս բարձրաստիճան սպաներ, ովքեր այժմ գտնվում են զինվորական պատժախցում. ԳԱԼԱ

Ռիժկովի ճեմափողոցում առեւտրով զբաղվող գյումրեցիները ԳԱԼԱ-ի  հետ զրույցում հաստատեցին միջադեպի, վիճաբանության եղելությունը: Պատմեցին, որ դեպքը տեղի է ունեցել Շիրակի թեմի առաջնորդարանից մի քանի մետր հեռավորության վրա՝ դեղատան դիմաց՝ 2 ռուս սահմանապահների մասնակցությամբ: Նրանք սկզբում իրար հետ են վիճել, ապա այդ ամենին միջամտող գյումրեցիների հետ:

Այդ փողոցում հսկողություն սահմանող ոստիկանները շատ արագ այցելել են դեպքի վայր ու ռուսաստանցի զինծառայողներին մեքենայով տեղափոխել.

«Խելոք չեն պահել իրանց, ընդհարում է եղել, ոստիկաններն եկել բռնել, տարել են: Կարեւորն է, որ էս անգամ ոստիկանները ժամանակին են եկել, կանխել են, լուրջ բան չի եղել»,- ասաց առեւտրականներից մեկը: Նրա խոսքով՝ ամբողջ քաղաքում այսօր այդ վիճաբանության մասին են խոսում, այնինչ ոստիկանությունը փորձում է հերքել:

«Մուծումներ կենեին ժողովուրդը, առավոտ սաղ պատմում ու խոսում էին, որ միջադեպ է եղել, ռուսներն են սարքել, բայց ինչքան գիտեմ նախորդ դեպքի հետ կապված չի եղել, ուղղակի խմած են եղել, բայց եթե քիչ մը գրագետ կուլտուրական մարդ եղնին, գոնե 10 օր տնից դուրս չեն գա, գիտեն, որ ժողովուրդը լարված է, ոչ թե ցինիկի պես պահեն իրանց: Էստեղ հերթապահող ոստիկանները միջամտել են, լավ է, որ բռնել, տարել են, շատ պատմություն չի բացվել: Իրանք իրար մեջ են կռվել, ժողովուրդն էլ ասել են՝ մի քիչ չափավոր եղեք, իրանք էլ թեթեւակի կռիվ են բացել, լավ է, որ ժամանակին կանխվել է»:

Զինվորական դատախազության կայքի  աղբյուրների փոխանցմամբ՝ միջադեպի մասնակիցները եղել են ռուս բարձրաստիճան սպաներ, ովքեր այժմ գտնվում են զինվորական պատժախցում:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս