Ո՞վ է եղել առաջինը, ի՞նչն է եղել առաջինը. սրանք պարզ հարցեր են, որոնց պատասխանը կփնտրի յուրաքանչյուր հետաքրքրասեր մարդ։ Իսկ եթե դրանց էլ մի փոքր ազգային երանգավորում հաղորդենք, ապա պատկերը կհամեմվի ոչ թե սնափառությամբ, այլ սեփական երկրի ու ժողովրդի մասին ավելին իմանալու բնական մղումով։ Իսկ նման պատմությունները բազմաթիվ են։
Իր կյանքում շատ բաներ տեսած, շատ փորձություններ հաղթահարած, բազում բացահայտումների ու հայտնագործությունների հեղինակ այս մարդուն պիտի որ չափազանց դժվար լիներ զարմացնել ու հիացնել։ Սակայն, արի ու տես, որ նրա կենսագրության մեջ կա երկու դրվագ, որ Քալանթարի զարմացական հիացմունքին արժանանալու բոլոր հիմքերն ունեին։
Երբ նշանավոր հնագետ ու արևելագետ Նիկողայոս Մառը 1904 թվականին ճարտարապետ Թորոս Թորամանյանի հետ առաջին անգամ ոտք դրեց Անի հեքիաթային քաղաք և սկսեց իր պեղումները, նա գիտեր, որ Անին իր համար բազում գաղտնիքներ է պահել, և հիմա, դարերի լռությունից հետո, դրանք պիտի դուրս ելնեին մոռացության փոշիներից։
Մեկ տարի առաջ «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի ջրասուզակների խումբը Սևանա լճի հատակին մի նավի կմախք գտավ: Խորտակված նավն ուներ մոտ 27-30 մետր երկարություն, 6 մետր լայնություն և մի այդքան էլ բարձրություն: Նավի իրանը տարիների ընթացքում քայքայվել ու կոտրվել էր՝ խրվելով ավազի հաստ շերտի մեջ:
Եղանակի կտրուկ փոփոխությունները, բնության անոմալ երևույթները մեր օրերում պայմանավորում են գլոբալ տաքացումներով: Իսկ 1927 թվականին Հայաստանում ոչ ոք չէր խոսում դրա մասին: Եվ երբ օգոստոսյան մի խաղաղ օր ահավոր փոթորիկն ասպատակեց Հայաստանով մեկ՝ Երևանից մինչև Իջևան՝ իր թիկունքում թողնելով ավերածություններ ու զոհեր, այն ժամանակ քչերին էին մտահոգում դրա առաջացման պատճառները:
Առաջին քառանիվը մեր կողմերում երևաց անցյալ դարի 10-ական թվականներին, ընդ որում, դա կատարվեց այնպես միանգամից ու հախուռն, որ հայաստանցիները նույնիսկ ժամանակ չունեցան զարմանքի, հիացմունքի ու տագնապների համար:
Մեծ մարդկանց մեծ մեղքեր են վերագրվում: Սա օրինաչափություն չէ, սակայն կա նման հակում. մարդկային մի ներքին մղում կարծես պահանջ ունի նվազեցնել տարբերությունն իրենց և նրանց միջև, ովքեր բացառիկ են կոչումով ու անհատականությամբ:
Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում, մի գեղեցիկ, հնաոճ շինություն կա, որի պատին ցուցանակ է փակցված. «Այս տանը 1928 թ. իջևանել է ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկին»։
Մահափորձի հեղինակի նկատմամբ քրեական գործ հարուցվեց։ Այս անգամ Ահարոնյանի հակառակորդները սկսեցին աղմկել, թե նա չունի այնքան ներողամտություն, որ հանգիստ թողնի դժբախտ երիտասարդին։
Աշխարհի ամենաթանկ ադամանդներից մեկը, որ կրում է ռուս իշխան Օռլովի անունը և կշռում է 40 գրամ (194,5 կարատ), զարդարել է ռուս կայսրուհի Եկատերինա Երկրորդի գայիսոնը։ Սակայն քչերին է հայտնի, որ այդ թանկարժեք քարը՝ ռուսական ինքնիշխանության խորհրդանիշերից մեկը, հայկական «ծագում» ունի։
1872 թվականին, 21 տարին դեռ չբոլորած, վախճանվեց բանաստեղծ Պետրոս Դուրյանը։ Այդ անսպասելի ու ծանր կորստի պահին նրա ընկերները հանկարծ հիշեցին, որ տաղանդավոր երիտասարդը նույնիսկ լուսանկար չուներ։ Շտապ կանչեցին նկարիչ Աբրահամ Սարգսյանին, որ գոնե մահվան մահճում Դուրյանի դիմանկարը վրձներ։ Բայց մահն այնպես էր աղավաղել Դուրյանի դեմքը, որ նկարիչը հրաժարվեց այդ փորձից։
Այս փոքր-ինչ խորհրդավոր ու զարմանալի պատմությունը ծայր առավ 1914 թվականի ձմռանը, երբ Սարիղամիշի մոտ իրար բախվեցին ռուսական ու թուրքական բանակները։ Մեծ էր վտանգը, որ ռուսների անհաջողության դեպքում Էնվեր փաշայի հրոսակները կարշավեին մինչև Երևան։ Եվ վերահաս աղետից տագնապած` Ամենայն Հայոց Հայրապետ Գևորգ 5-րդը կայացնում է ծայրահեղ մի վճիռ։
Անցյալը սիրում է անակնկալ հանդիպումներ մատուցել: Եվ պատմության էջերը թերթելիս ամենաանսպասելի առնչությունները հաճախ են պատահում: Դրանցից մեկի մասին էլ ուզում ենք այսօր պատմել, առավել ևս, որ խոսքն այս անգամ ռուս մեծ գրող Լև Տոլստոյի կրտսեր դստեր՝ Ալեքսանդրիայի մասին է: Քչերին է հայտնի, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա իբրև կամավոր գթության քույր՝ մեկնել է Կովկասյան ռազմաճակատ և տևական ժամանակ ապրել ու աշխատել է Հայաստանում: