Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 28­ամյակը

Հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Հենրիխ Մխիթարյանն, այսօր տոնում է ծննդյան 28-­ամյակը:

Մխիթարյանը ծնվել է 1989 թվականին մայրաքաղաք Երևանում: Հենրիխ Մխիթարյանը ծնվել է ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում։

Յոթ տարեկան հասակում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։

Հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում։ Մխիթարյանը Երևանի պատվավոր քաղաքացի է։ Յոթ անգամ (6 անգամ անընդմեջ) դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011-2016 թվականներին)։ Համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 59 խաղում խփած 19 գնդակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս