Ֆինլանդիայի կառավարությունը որոշել է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 13-ը ամբողջությամբ փակել Ռուսաստանի հետ սահմանի բոլոր ցամաքային կետերը, բացառություն կարվի միայն բեռնատար տրանսպորտի համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Bloomberg-ը:
Մոլդովայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ, որոնք նախկինում եղել են «Շոր» կուսակցության անդամներ, ստորագրել են վարչապետ Դորին Ռեչանի կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման ներքո։ Փաստաթուղթը կուղարկվի խորհրդարանի քննարկմանը։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Նոյեմբերի 27-ից 29-ը Հայաստան էր ժամանել ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը՝ դիտարկելու ԵՄ-ՀՀ կապերի խորացման և ամրապնդման հնարավոր ուղղությունները բոլոր հարթություններում, այդ թվում՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը պաշտոնապես ազդարարել են Համատեղ ղեկավար կոմիտեի աշխատանքների մեկնարկը, որը «2021-2025 թվականների Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման համագործակցության շրջանակ» փաստաթղթի իրագործման առանցքային հենակետն է:
Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության իրականացման եւ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման տարեկան զեկույցները։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) աշխատակիցներն ստուգում են իրականացրել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող հանգստյան գոտում և թիվ 3 հանրային լողափում։
Իսրայելի կառավարության քարտուղար Յոսի Ֆուկսը սոցիալական ցանցի «X» հարթակում ասել է, որ պատանդների փոխանակման գործարք չի լինի, որը կհանգեցնի պատերազմի ավարտին կամ տևական զինադադարին, նման լուրերը կեղծ են։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հայաստանի 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք ճանաչվեց Գավառ քաղաքը:
2023 թվականի ընթացքում Վրաստան ներմուծվող կարտոֆիլի խոշոր չափի խմբաքանակ է հետ ուղարկվել. ընդհանուր քաշը գերազանցում է 100 հազար տոննան:
Հյուսիսային Օսիայի տարածքում Ռուսաստանից Վրաստան մեկնելու սպասող մեծաբեռնատար մեքենաների թիվը հասել է գրեթե 700-ի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հաստատել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ հեռակա կարգով իրականացված քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Էդուրադ Թոփչյանն իր ֆեյսբուքյան գրում է։
Նոյեմբերի 28-ին, ժամը 23.40-ին, Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 7-րդ փողոցում «Նիսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենան բախվել է 7-րդ փողոցում տներից մեկի պարսպին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Վերին Լարսի հատվածում՝ ռուսական ու վրացական կողմերում, հազարավոր բեռնատարներ շարունակում են կանգնած մնալ:
Հատիս լեռան ստորոտին՝ ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա, գտնվում է «Հաթերք Ֆուդի» մեղվանոցը, որի հարևանությամբ՝ 10 հեկտար տարածության վրա, աճում է Սպիտակ մելիլոտուսը, որից էլ ընկերությունը ստանում է համային յուրահատուկ հատկանիշներով առողջարար ծաղկային մեղր։
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանի ընտրություններին մասնակցող ո՞ր քաղաքական ուժի նախընտրական ծրագրում էր նշված, որ քվե ստանալուց 2 ամիս հետո «կարմիր գծերի» վարձավճարը ավելացնելու են 10+ անգամ։ ՔՊ-ի՞, թե՞ Սպարապետի «եղբայր» կոչեցյալի կուսակցության։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն այսօր հայտարարեց հայ լրագրողների համար նախատեսված նոր փոխանակման ծրագրի մեկնարկի մասին, որի ֆինանսավորման նպատակով հատկացվում է 1․2 միլիոն ԱՄՆ դոլար։
Ցավով հայտնում ենք, որ նոյեմբերի 28-ին, ծանր հիվանդությունից հետո, 57 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց Թբիլիսիի պատվավոր քաղաքացի, Վրաստանի հայերի միության փոխնախագահ, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանի որդին՝ Իգոր Բայբուրթյանը:
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին։
ՌԴ իշխանությունները ցանկանում են երկիր մուտք գործող օտարերկրացիներին պարտավորեցնել՝ չվիրավորել իշխանություններին ու ԼԳԲՏ համայնքի քարոզչություն չանել։ Նման օրինագիծ է պատրաստել ՌԴ ՆԳՆ-ն:
Մաքսային մարմնի կողմից տրանսպորտային միջոցների ժամանակավոր պահպանության համար դրույքաչափերը միջինում 3 անգամ կբարձրանան։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը։
Հանկարծ չմտածեք, որ զայրանում եմ, թե ինչու էին առաջ բողոքում, առաջ դա համարում դժգոհության հիմնարար առիթ, իսկ հիմա`ոչ: Ընդհակառակը, պնդում եմ, որ բողոքի անգամ թեթև ալիք, դժգոհության անգամ ցածր բարձրաձայնում չի լինելու: Ու շատ պարզ, որովհետև Հայաստանն արդեն զավթված է, Հայաստանն այլևս հայ ղեկավար չունի: Իսկ հայերի երջանիկ ու բարեկեցիկ կյանքն արդեն հինգ տարի է ոչ մի բողոքարար-հեղափոխականի չի հետաքրքրում:
Ավարտելով ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը՝ Տեր-Գուլանյանն իր գործունեությունն սկսել է հայրենի Ջավախքի Սուլդա գյուղում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։
Նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը։
Ադրբեջանն այսօր ևս 17 ընտանիք՝ 63 բնակչի տեղափոխում է Լաչին քաղաք, այս մասին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Տավուշի մարզում Զինվորական դատախազության նստավայրի տեղակայման հետ կապված հարցեր քննարկելու նպատակով, նոյեմբերի 28-ին, ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանի ուղեկցությամբ, այցելել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի N բանակային զորամիավորում:
Ամերիկացի մի պաշտոնյա, ով չի ցանկացել հայտնել իր ինքնությունը, ամերիկյան «Reuters» լրատվական գործակալությանը տեղեկացրել է, որ Թուրքիան մինչև տարեվերջ կարող է հաստատել Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) անդամակցելու Շվեդիայի հայտը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կենտրոնական բանկը վերանայել է ֆինանսական ծառայություններ մատուցող ինքնասպասարկման սարքերի շահագործման կարգը․ կանոնների վրա հիմնված կարգավորումից անցում է կատարվել սկզբունքների վրա հիմնված կարգավորման: Ֆինանսական կազմակերպություններն այսուհետ կարող են ինքնասպասարկման սարքերի միջոցով մատուցել իրենց լիցենզիայով թույլատրված բոլոր ֆինանսական գործառնությունները՝ պահպանելով Կենտրոնական բանկի կողմից սահմանված սկզբունքները: