Ովքեր էին Եռաբլուր գնացողները. Անդրանիկ Քոչարյանը հայտնի է նրանով, որ Վազգեն Սարգսյանի արյունը դեռ չսառած, Վաղարշակ Հարությունյանի հետ հապճեպ ցուցակ էին կազմել, թե իրենց ախպերությունից ում ինչ պաշտոնի են ուզում տեսնել…

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«25 տարի առաջ այս օրը Նաիրի Հունանյանն իր հանցակիցների հետ Ազգային ժողովում 8 հոգի գնդակահարեց , այդ թվում ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին և 2 փոխնախագահներին, ինչպես նաև մեկ նախարարի և 3 պատգամավորների։

Այսօր Եռաբլուր են գնացել մարդիկ, որոնք ներկայանում են՝ որպես Վազգեն Սարգսյանի ընկերներ, զինակիցներ։

Այդ մարդկանցից Անդրանիկ Քոչարյանը հայտնի է նրանով, որ Վազգեն Սարգսյանի արյունը դեռ չսառած, Վաղարշակ Հարությունյանի հետ հապճեպ ցուցակ էին կազմել, թե իրենց ախպերությունից ում ինչ պաշտոնի են ուզում տեսնել…

Մեկ այլ «զինակից»՝ Սասուն Միքայելյանը, 2018-ին հայտարարեց, որ Նիկոլի «հեղափոխության» հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան պատերազմում հայերի հաղթանակը։ Այսօր էլ՝ լինելով «Երկրապահ» անունով կազմակերպության նախագահ, ցինիկաբար ադրբեջանական քարոզն է առաջ տանում, թե բա «ադրբեջանցիներին չենք կարող դիմադրել» և, ըստ էության, քարոզում է Հայաստանի տարածքները հանձնելու օգտին։

Ամենօրյա պղտոր տեղեկատվական հոսքերում հեշտ է մոռանալը, թե սրանցից ով ով է, բայց պետք է չմոռանանք…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031