
Սիոնիստները սխալ հաշվարկ են արել՝ հարվածելով Իրանի տարածքին. Ալի Խամենեի

Սիոնիստները սխալվել են Իրանի հարցում, այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ նշելով, թե Իսրայելը սխալ հաշվարկ է արել հարվածելով Իրանին։
«Սիոնիստները սխալ հաշվարկներ են անում Իրանի նկատմամբ. Իրանը չգիտեն։ Նրանք դեռևս չեն կարողացել ճիշտ հասկանալ Իրանի ժողովրդի ուժը, նախաձեռնությունն ու վճռականությունը։ Մենք պետք է նրանց հասկացնենք այս բաները»,- գրել է Խամենեին։