
Կոտայքում բախվել են «BMW»-ն ու «Hyundai Elantra»-ն

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում Առինջ գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհահատվածում՝ «Խնոցի» ռեստորանային համալիրի հարևանությամբ՝ կամրջի վրա, բախվել են «Hyundai Elantra» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 2 հոգի, որոնցից մեկը հղի է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։