Ինչո՞ւ է Փաշինյանի տիկնոջը 150 հազար դոլարանոց Lexius սպասարկում

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի տիկնոջը սպասարկելու համար պետական բյուջեից դուրս գրվում մոտ 150 հազար դոլար արժողությամբ թանկարժեք, բարձր դասի Lexius 500 դիզելային շարժիչով ավտոմեքենա։ Այսօր Ազգային ժողովում 2025թ․ բյուջեի նախագիծը մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելուց հետո լրագրողները հետաքրքրվեցին ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանից՝ հասկանալու համար, թե ո՞րն է նման ծախսի արդյունավետությունը։

Լրագրողը հիշեցրեց ֆինանսների նախարարին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին, սպասարկում էր 2012թ․ արտադրության «Տոյոտա Քեմրի»՝ ընդամենը 1 վարորդով, իսկ Աննա Հակոբյանին նաև լրացուցիչ ծախսով անվտանգության աշխատակիցներ են ուղեկցում։

Նախարարն առաջարկեց լրագրողներին հարցն ուղղել ՀՀ պետական պահպանության ծառայությանը։

Տեսանյութեր

Լրահոս