«ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2024թ․ փետրվարի 9-16-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերի հետ խստացված վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը Թուրքիա-Սաուդյան Արաբիա ներդրումային և բիզնես ֆորումի ընթացքում հայտնել է, որ Սաուդյան Արաբիան ունի զբոսաշրջության շատ հավակնոտ վայրեր և այդ հարցում Թուրքիան կարող է աջակցել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ամերիաբանկը հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով պահպանում է բացարձակ առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ 21,3% մասնաբաժնով (31.12.2023թ․):
«Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի» խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը «Նոր դարաշրջանը գլոբալ համակարգերում, ուժային պատերազմները և Հարավային Կովկասը» միջազգային պանելի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանը վտանգ չի ներկայացնում Ադրբեջանի համար։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ այցելել են Թուրքիա։ Ադրբեջանական պատվիրակությունն այցելել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարություն, տարբեր տիպի զորքերի հրամանատարություններ, ինչպես նաև մի շարք ռազմաուսումնական հաստատություններ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է երկրի նոր կառավարության կազմը:
Կրեմլը մեկնաբանել է Ալեքսեյ Նավալնիի մահվան փաստը։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ դաշնային քրեակատարողական ծառայությունը զբաղվում է բոլոր ստուգումներով, հատուկ հրահանգների կարիք չկա։
«Կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, սակայն դրական արդյունք չեն տվել։ Շտապօգնության բժիշկները հաստատել են դատապարտյալի մահը։ Մահվան պատճառները պարզվում են»,– հաղորդում է դաշնային քրեակատարողական ծառայությունը։
ԻԻՀ ծրագրերի և բյուջեի կազմակերպության ղեկավարը հայտարարել է Հայաստանի հետ համագործակցության 21 կետանոց փաստաթղթի ստորագրման մասին, որը ներառում է 19 տարբեր ոլորտներ։
Արևմուտքը ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում ու խանգարել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 16-ին՝ ժամը 12:50-ին, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է:
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտնել է, որ եվրոպական երկրների ընդհանուր պաշտպանության համար ստեղծված «Եվրոպական երկնքի վահան նախաձեռնությանը» (ESSI) կմասնակցեն նաև Թուրքիան և Հունաստանը։
Հարավային Կովկասում 2024-ը կլինի կրիտիկական տարի: Այս մասին «Քարնեգի» հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածում գրել է Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը։
Վահան Քերոբյանը երկու ամսով կգտնվի տնային կալանքի տակ. դատավորը հրապարակեց որոշումը
Բայց Նիկոլ Փաշինյանը ի՞նչ կապ ունի. Վահան Քերոբյան
Տարեցտարի ՀՀ-ում պետական հանրակրթական դպրոցների թիվը նվազում է. հատկապես վերջին շրջանում կառավարության նիստերի օրակարգում ընդգրկված հարցերից մեկն անպայման վերաբերվում է որևէ դպրոցի լուծարմանը։ Ըստ yerkir.am-ի՝ պարբերաբար տեղի ունցող բողոքի ակցիաներն այս կամ այն դպրոցի փակման խնդրով են, բողոքի են դուրս գալիս կամ ուսուցիչները կամ աշակետներն ու ծնողները։
Բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ երկրում կա փոփոխությունների մեծ պահանջ։
Նիկոլ Փաշինյանի վերջին երկու հանրային ելույթները՝ Արագածոտնում և The Telegraph-ինը, օրգանապես շաղկապված են Ներքին Հանդում վերջին բախումների և մեր հերթական զոհերի հետ, որոնց ընտանիքներին խորապես ցավակցում եմ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Աղջիկը ողջ է մնացել 20-րդ հարկից ընկնելուց հետո։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Դեպքը տեղի է ունեցել Եկատերինբուրգում։
Անդրեն և Անի Օհանյանն ամուսնացել են անցյալ տարի։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինչ Ադրբեջանն ինքնագոհ խոսում է այն մասին, որ հաջորդ առիթով էլ նույն կերպ է վարվելու և կոշտ հարված հասցնելու` նկատի ունենալով Ներքին Հանդի վերջին ողբերգական դեպքերը, Հայաստանի իշխանությունը դեռ խոսում է այն մասին, որ եթե պարզվի, որ հրադարի ռեժիմը հայկական կողմից են խախտել, խիստ պատժվելու են:
Ծիրանաչիրը լվացեք ու չորացրեք: Խնձորն ու գազարը լվացեք, մաքրեք, խնձորի կորիզները հեռացրեք:
Ծնողներն իրենց երեխաների միջև պետք է սեր մշակեն: Կամենալով օժանդակել ավելի թույլ երեխային՝ նրանք դրա համար պետք է հող նախապատրաստեն՝ ստանալով ավելի ուժեղ երեխայի «համաձայնությունը»: Այսինքն՝ նրանք պետք է օգնեն ավելի ուժեղ երեխային հասկանալու, որ իր եղբայրը կամ քույրը կարիքի մեջ է գտնվում: Արդարությունն Աստծու գործն է, և այն պետք է հավասարապես բաշխված լինի ավագների և կրտսերների միջև:
Կայացել է հանդիպում «Միասնական Ռուսաստան» կուսակցության Բարձրագույն խորհրդի նախագահ Բորիս Գրիզլովի հետ։
ՀՀ-ում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում` արյունաբանական չարորակ հիվանդության դեպքում
Մոխրագույն մազերը շատ դեպքերում ոչ մի վտանգ չեն ներկայացնում, նույնիսկ եթե դրանք շատ վաղ են հայտնվում: Բայց երբեմն դա կարող է լինել հիվանդության ախտանիշ կամ բնապահպանական խնդիրների հետեւանք։ Այս մասին Газета.Ru-ին հայտնել է INVITRO էնդոկրինոլոգ Յուլիա Սիդորկինան։
Արդեն ավելի քան երեք տարի է՝ Նիկոլ Փաշինյանն ամենօրյա ռեժիմով Հայաստանը դարձնում է խղճուկ, խաղաղություն մուրացող, բայց փոխարենը հարվածներ ստացող, հարվածներ ստացող, բայց դրանց չպատասխանելուց հետո ավելի ստորացող պետություն։ Հայաստանը՝ որպես պետություն, գրեթե անդառնալիորեն զրկվել է արժանապատվությունից, և այդ ընթացքը շարունակվում է։
Փետրվարի 13-ից 14-ը ՄԱԿ Անվտանգության խորհրդում նախագահող Գայանայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բաց քննարկում՝ «Կլիմայի փոփոխության և պարենային անապահովության ազդեցությունը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման վրա» խորագրով։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 14-ին հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի ներկայացուցիչների պալատի նախագահ Կլոդ Վայսլերի հետ: