![](/banners/BeFunky-design.jpg)
«Պուլկովո» օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. «Ռոսավիացիա»
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/304191.jpg)
«Պուլկովո» օդանավակայանում այսօր՝ հունվարի 4-ին, ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգության ապահովման համար, տեղեկացրել է «Ռոսավիացիայի» մամուլի ծառայությունը։
Նշվել է, որ օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում եւ չի ուղարկում ավիաչվերթներ։
«Անձնակազմերը, ավիակարգավարները եւ օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները թռիչքների անվտանգության ապահովման համար, սա է գլխավոր առաջնահերթությունը»,- նշվել է «Ռոսավիացիայի» հայտարարությունում։