Բաժիններ՝

Բլինկենը կայցելի Հարավային Կորեա, Ճապոնիա և Ֆրանսիա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկեն հունվարի 4-9-ը կայցելի Հարավային Կորեա, Ճապոնիա և Ֆրանսիա։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հարավային Կորեայում Բլինկենը «հանդիպումներ կանցկացնի բարձրաստիճան պաշտոնյաների հետ», որոնց ժամանակ նա նախատեսում է քննարկել երկկողմ համագործակցության հարցեր

Ճապոնիայում ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը նախատեսում է քննարկել «առաջընթացը դաշնակցային հարաբերություններում» երկու երկրների միջև, ինչպես նաև մի շարք «երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր»։

Ֆրանսիական ղեկավարության ներկայացուցիչների հետ շփումների ընթացքում Բլինկենը ակնկալում է քննարկել «մարտահրավերները Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և դրանից դուրս», -ասվում է փաստաթղթում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս