Բաժիններ՝

ԿԳՄՍՆ-ն կսահմանափակի քաղաքային դպրոցներում հեռավար կրթության ծավալները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախատեսվում է սահմանափակել քաղաքային բնակավայրերի դպրոցներում հեռավար կրթության ծավալները: Ըստ նախագծի հիմնավորման՝ նախորդ փոփոխություններով հեռավար կրթության կազմակերպման կարգից հանվել էին «գյուղական բնակավայրում գտնվող» բառերը, ինչը հանգեցրել էր հեռավար ուսուցման մեծ ծավալների տարածման նաև քաղաքային բնակավայրերի դպրոցներում։ Սակայն ԿԳՄՍՆ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հեռավար կրթությունը չի կարող փոխարինել առկա ուսուցման գործընթացին, ուստի նպատակահարմար է վերադարձնել նախկին կարգավորումը։

Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ հեռավար ուսուցումը կպահպանվի միայն գյուղական բնակավայրերում, որտեղ ուսուցչի թափուր տեղերը չեն համալրվում մրցութային կարգով։ Մինչ այդ՝ համապատասխան առարկայի դասընթացները կվարեն մենթոր դպրոցների ուսուցիչները՝ ապահովելով կրթության շարունակականությունը։

Քաղաքային բնակավայրերում, որտեղ ուսուցչի թափուր տեղի համալրման խնդիրը կարգավորելի է, հեռավար ուսուցման կազմակերպումը կսահմանափակվի, որպեսզի դասապրոցեսը շարունակի ապահովել բարձր որակ։

ԿԳՄՍՆ-ն ընդգծում է, որ այս փոփոխությունն ուղղված է հանրակրթական հաստատություններում կրթության որակի բարձրացմանը և դասապրոցեսի արդյունավետության ապահովմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս