Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կողմից առաջադրվող դատավորների ցանկը։ Համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքէջում։ Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունը 3 թեկնածու է առաջադրել։
Երևանը՝ հիմա
Այս պահին արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները։
Ucom ընկերությունը անվճար Wi-Fi է ապահովել Իջևանի չորս համայնքներում տեղադրված «խելացի» կանգառներում։
Եվրոպական միության Հայաստանի գրասենյակում հյուրընկալվեցի ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն Մարագոսին, ՀՀ-ում ԵՄ Հատուկ ներկայացուցչի գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Սիլվիա Մարիա Զեհեին և Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական պատասխանատու Մարիա Պապամիխայլին։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին հայտնի կդառնա, երբ դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվի։ Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով, ինչպես նաև արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո։
Վաղ առավոտից շարունակվում են անհնազանդության խաղաղ ակցիաները՝ Երևանում ու մարզերում։
Ապրիլի 26-ի տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի.
Նույն օրը ժամը 11։30-ի սահմաններում Ավետիք Մ․-ն, Օ. Տիխամիրովան և Ի. Ռիբաչենկոն խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից էլ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հողը, ահա, իրականում ոչ թե քառակուսի մետրերով չափվող անկենդան սուբստանտ է, այլ իր մեջ մարդկային ապրում կրող գո, որովհետև դրա վրա հատվող ժամանակն ու տարածությունը գիտակցելի ու զգալի են միայն մարդու կողմից։ Եվ հողում պարփակված մարդկային մասունքներն ու քրտինքը հենց ժամանակի ու տարածության սիմբիոզի խորհրդանիշներն են։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ներկայացուցիչ Րաֆֆի Քալֆայանը և Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը մի շարք այլ հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ապրիլի 22-23-ին Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին՝ Ադրբեջանի պարբերական զեկույցի դիտարկման վերաբերյալ, ինչպես նաև մի շարք հանդիպումներ են ունեցել ՄԱԿ-ի տարբեր կառույցներում:
Ծանր սրտով հրաժեշտ ենք տալիս Հայկ Ջանփոլադյանին (1954-2024)` հայկական լրագրության ականավոր գործչին և իր երկրի անկախության նվիրված մարտիկին։ Հայկ Ջանփոլադյանը հրաժեշտ տվեց կյանքին ապրիլի 25-ին՝ իրենից հետո թողնելով ազնվության, քաջության և նվիրվածության ժառանգություն։
Ամերիկյան ոստիկանությունը նույնիսկ ձերբակալել է Ատլանտայի Էմորի համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Նոել Մաքաֆիին՝ իր ուսանողների հետ Գազայի հատվածին աջակցելու համար։
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց ընտրանու 4 ներկայացուցիչ դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:
2024 թ. հունվար-մարտ ժամանակահատվածում Ընկերությունը վճարել է 15.626.783 դրամ հարկ։ Այս ցուցանիշով ԶՊՄԿ-ն 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Հիշեցնենք, որ վերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքը։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալքիում գրում է․ «Ստանալով սահման ստանում ենք անվտանգություն», ասում են Հայաստանի տարբեր տրամաչափի պաշտոնյաներ եւ պաշտոնական քարոզչությանը մասնակից տարբեր սուբյեկտներ:
Գազարը տաշեղաձև կտրատեք: Ելակները կիսեք:
Առավոտյան ժամերգության վերջում արձակման կարգը կատարվում է ըստ տերունի, սրբոց և պահոց օրերի՝ որդեգրելով սաղմոս-շարական-քարոզ-մաղթանք ձևը:
2024 թվականի առաջին երեք ամիսների՝ հունվար, փետրվար, մարտի տվյալներով, Վրաստանում որպես ապաստան հայցող գրանցված է 379 մարդ, տեղեկանում ենք ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) վիճակագրական տվյալներից: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ
Առողջությունն ու կյանքի բարձր որակը պահպանելու համար խորհուրդ է տրվում սննդակարգում սահմանափակել ավելացված շաքար, հագեցած ճարպեր և աղ պարունակող մթերքները, ինչպես նաև վերամշակված կարմիր միս, ավելի լավ է ամբողջությամբ հրաժարվել ալկոհոլից և ծխախոտից, ասել է էնդոկրինոլոգ Ամինա Կուշչետերովան։
Ավելի վաղ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց ընտրանու անդամներ Անի Հովսեփյանը և Անուշ Գրիգորյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ: Իսկ տղամարդկանց ընտրանու կազմում ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ դարձան Արթուր Բազեյանը, Արթուր Սահակյանը և Արարատ Հարությունյանը:
Ապրիլի 25-ին Բունդեսթագի մարդու իրավունքների հանձնաժողովում Հաագայի միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հանդես եկավ «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով։ Այս մասին հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից:
Այդպես էլ չհասկացան, որ անգամ քաղաքական ու անվտանգային բոլոր վտանգներն ու ռիսկերը մի կողմ դնելու պարագայում, ադրբեջանական գազը չի կարող այլընտրանք լինել ռուսականին։ Այլապես հիմա վաղուց Վրաստանը նստած կլիներ միայն ադրբեջանական գազի վրա։ Այնինչ՝ շատ ավելի թանկ գնով, քան հիմա Հայաստանն է ստանում, ռուսական գազ է գնում։
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին, ովքեր ժամանել էին Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։
Իմ հիշողության մեջ առաջին ապրիլի 24-ն էր, որ Հայաստանում էի, բայց Ծիծեռնակաբերդում չէի։
Ազգային միասնություն՝ նշանակում է կազմալուծել Ազգային ժողովը, և կամ նոր ընտրություններ անցկացնել, կամ ձևավորել ազգային միասնության կառավարություն, որպեսզի լուծում գտնենք դիմակայելու այն սպառնալիքներին, որոնց առջև կանգնած է Հայաստանը: Եվ երրորդ, ամենաբնական անհրաժեշտությունն այն է, որ այս խմբի ղեկավարն ու նրա մերձավոր կլանը պետք է ընդունի, որ պետք է հանձնի իշխանությունը: Ցավոք սրտի, ինչպես դուք ասացիք, այս կլանը գիտի, որ ինքը ձախողվել է, և ինքը պատրաստ է ամեն ինչի՝ իշխանությունը պահելու համար: Կամ նրանք պետք է գիտակցեն, որ պետք է գնալ ազգային միասնության կառավարություն ձևավորելու ճանապարհով, կամ նրանց պետք է փոխարինել: