Նոր պապի անունը հայտնի է` ԱՄՆ-ից կարդինալ Ռոբերտ Պրևոստը։
ՀՀԿ ներկայացուցիչները վերահաստատել են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անվստահության գործընթացի վերաբերյալ դիրքորոշումը:
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:
«Colendi» ընկերությունը ֆինանսատեխնիկական ոլորտում կատարած նորամուծության շնորհիվ մայիսի 5-ին Թուրքիայում բացել է արհեստական բանակությամբ աշխատող առաջին բանկը: Այն կգործի առցնանց տիրույթում։
Սիքստինյան կապելլայից սպիտակ ծուխ է բարձրացել. սա նշանակում է, որ կոնկլավի համար հավաքված կարդինալները նոր քահանայապետ են ընտրել: Կոնկլավին մասնակցում է 133 կարդինալ: Հռոմի նոր Պապի անունը շուտով կհայտարարվի Սուրբ Պետրոսի տաճարից :
Նյու Դելին և Լոնդոնը մայիսի 6–ին ավարտել են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները:
Թուրքիայում 2025-ի սկզբից մինչև հիմա արգելափակվել է սոցցանցի ավելի քան 27.000 օգտահաշիվ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։
Իսրայելը փակել է Արևելյան Երուսաղեմում գտնվող ՄԱԿ-ի 6 դպրոց՝ ստիպելով պաղեստինցի աշակերտներին վաղաժամ հեռանալ դպրոցից և հարցականի տակ դնելով ավելի քան 800 այլ դպրոցների կրթությունը։ Այս մասին հայտնում է The Washington Post–ը:
Հայաստանի թշնամիներն ու նրանց ծառայող ՀՀ իշխանությունները մեզ պարտադրում են հրաժարվել հայկական Արցախից. Իշխան Սաղաթելյան
Արթուն ենք շարժման նախաձեռնությամբ 08.05.2025թ տեղի ունեցավ հանդիպում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀԿ նախագահի տեղակալներ Դավիթ Հարությունյանի, Վահրամ Բաղդասարյանի, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանի, Գագիկ Մինասյանի, Կարինե Աճեմյանի, ՀՀԿ Երիտասարդական կառույցի նախագահ Հենրիխ Դանիելյանի հետ:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են՝ հաստատվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուստարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը:
Հարգանքի տուրք` հայրենիքի համար նահատակվածների հիշատակին. Հնչում են Հայաստանի և Արցախի օրհներգերը
Մայիսի 8-ին՝ ժամը 16:09-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փամբակ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին):
Արցախահայերը վերադարձի իրավունք ունեն. այսօր այդ իրավունքի դեմ են խոսում 2 կառավարություն` Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները. Իշխան Սաղաթելյան
Պերուի և Էկվադորի սահմանային շրջանում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
#ՀԻՄԱ. ՇՈՒՇԻ ՎԵՐԱԴԱՐՁ ԼԻՆԵԼՈՒ Է. #ՈՒՂԻՂ
Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը քաղաքական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Պակիստանում թիրախների դեմ երկրի ռազմական գործողությունը շարունակվում է։
Երևանում գտնվող գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար ՀՀ դրամի չափով: Այս մասին հայտնում են ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից:
Պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը (Artur Ghambaryan)՝ Հայ-ռուսական համալսարանի Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, ՀԱՀ շրջանավարտ Գեղամ Ստեփանյանը (Gegham G. Stepanyan)՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան:
Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Նատալյա Ստեփանյանը երկու անգամ չի հաղթահարել դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ԿԳՄՍՆ–ից։
Եվրամիությունը մտադիր է ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի համար ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի պատճառով Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շրջանակներում վարույթ նախաձեռնել: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի պաշտոնական հայտարարության մեջ։
Մայիսի 5-ից 7-ը Թուրքիայի պաշտպանության նախարարության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության ռազմածովային ուժերի հրամանատարությունների միջև կատարվել է փորձի փոխանակում։
Հիշենք՝ առավել ծանր իրավիճակներում են լուծվել արժանապատիվ խնդիրներ, և նման դիտարկումները ոչ այլ ինչ են, եթե ոչ հայի տեսակի դեմ ուղղված թշնամական քարոզչություն։
2025 թվականի հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ Հայաստանում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Հիսուս Քրիստոսի արձանը կկառուցվի Հատիս լեռան գագաթին, համապատասխան շինարարական թույլտվություններն արդեն տրված են։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարեց «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի` Հաղթանակի 80-ամյակին նվիրված նախագծերի համակարգող, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Այս տարի միջոցառմանը ելույթներով հանդես են եկել համաշխարհային այնպիսի առաջատար դեմքեր, ինչպիսիք են «Թրամփ» կազմակերպության փոխտնօրեն, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին` Էրիկ Թրամփը, Binance-ի հիմնադիր CZ-ն և TRON-ի հիմնադիր Ջասթին Սանը։
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) անդամ Էքրեմ Իամամօղլուի ձերբակալումից հետո Ստամբուլի գլխավոր դատախազության որոշմամբ արգելափակվել է նրա X-ի միկրոբլոգ մուտքը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքը «մի քիչ երկար է մնացել իշխանության ղեկին», որպեսզի երկրի ղեկավարումը փոխանցի փորձառու անձի, հաղորդում է Բելառուսի «Առաջին տեղեկատվական» հեռուստաալիքը։
2025թ. մայիսի 8-ին Ազգային ժողովում արձագանքելով ընդդիմադիր պատգամավորի հարցին՝ կապված կոռուպցիայի և անպատժելիության հարցերի հետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր ձայնով դիմել է պատգամավորներին և հայտարարել, որ պատրաստ է «ԱԱԾ պադվալ ուղարկել» ընդդիմադիրներին։