Բաժիններ՝

Երևանում գտնվող գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար ՀՀ դրամի չափով

Երևանում գտնվող գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար ՀՀ դրամի չափով: Այս մասին հայտնում են ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից:

«ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք. Երևան, Կենտրոն թաղամաս, Մյասնիկյան 20/1):

Ստուգման արդյունքում վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցանիշն արձանագրել է թերլիցքավորում:

Հայտնաբերված իրավախախտման համար սահմանված է վարչական պատասխանատվության` 4 միլիոն 726 հազար ՀՀ դրամի չափով»,- նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031