ԵՄ-ն մտադիր է ԱՄՆ-ի մաքսատուրքերի պատճառով վարույթ սկսել ԱՀԿ-ում․ հայտարարություն

Եվրամիությունը մտադիր է ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի համար ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի պատճառով Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շրջանակներում վարույթ նախաձեռնել: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի պաշտոնական հայտարարության մեջ։

«ԵՄ-ն խորհրդակցություններ անցկացնելու հարցում կներկայացնի ԱՀԿ-ին՝ կապված համընդհանուր և իբր փոխադարձ մաքսատուրքերի, ինչպես նաև ավտոմոբիլային ոլորտին առնչվող միջոցների հետ», – նշվում է փաստաթղթում:

Խոսքը մաքսատուրքերի մասին է, որոնց սահմանումն ԱՄՆ-ն պատճառաբանում է որպես ազգային անվտանգության երաշխիք։
Եվրամիությունն իր հերթին այդ միջոցները համարում է ԱՀԿ կանոնների խախտում և պնդում է, որ դրանք խտրական բնույթ են կրում, քանի որ ուղղված են եվրոպական արտադրողների դեմ:

ԱՄՆ վարչակազմը դեռևս 2018 թվականին պողպատի և ալյումինի համար սահմանել է մաքսատուրքեր՝ այդ որոշումը ներկայացնելով որպես ազգային անվտանգության պաշտպանություն։ Այս միջոցառումները խիստ քննադատության են արժանացել բազմաթիվ առևտրային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի, Չինաստանի և Կանադայի կողմից:

Վաշինգտոնը նաև սպառնացել է ավտոմեքենաների ներկրման համար սահմանել լրացուցիչ մաքսատուրքեր, ինչը կազդի հատկապես գերմանական ավտոարտադրողների վրա:

Բրյուսելն արդեն քայլեր է ձեռնարկել ԱՀԿ-ում նմանատիպ միջոցառումների դեմ, և նոր վարույթը եվրոպական արդյունաբերության շահերի պաշտպանության այս գծի շարունակությունն է:

Տեսանյութեր

Լրահոս