
Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Նացիստական գաղափարախոսության սարսափներն ու Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը. վայրագություններից մինչև կանխարգելում» խորագրով միջոցառումը

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մայիսի 7-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Նացիստական գաղափարախոսության սարսափներն ու Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը. վայրագություններից մինչև կանխարգելում» խորագրով միջոցառումը, որը կազմակերպվել էր Մարդու իրավունքների և սոցիալական արդարության մագիստրոսական և Իրավագիտության մագիստրատրոսական ծրագրերի համագործակցությամբ:
Քննարկմանը մասնակցեցին համալսարանի դասախոսներ, տարբեր մասնագետներ` նացիզմի դեմ համաշխարհային պայքարը, խորհրդային բանակի կազմում Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի գործում հայ ժողովրդի ներդրումը և Նյուրնբերգյան դատավարութան նշանակություն վերլուծելու նպատակով: Միջոցառմանը մասնակցեցին նաև ուսանողներ Հայաստանի ամերիկյան համալսարանից, Հայ-ռուսական սլավոնական, Ֆրանսիական համալասարաններից:
Միջոցառման բանասխոսներ էին՝
Պրոֆեսոր, պատմագիտութկան դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը՝ ՀԱՀ Հումանիտար և հասարակագիտական ֆակուլտետի դեկանի տեղակալ,
Պրոֆեսոր, իրավագիտության թեկնածու Արման Թաթոյանը` ՀԱՀ նույն ֆակուլտետի մագիստրոսական ծրագրի ղեկավար,
Պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը (Artur Ghambaryan)՝ Հայ-ռուսական համալսարանի Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, ՀԱՀ շրջանավարտ Գեղամ Ստեփանյանը (Gegham G. Stepanyan)՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան:
Միջոցառման ընթացքում քննարկվեց հայ ժողովրդի դերը նացիզմի և միջազգային հանցագործությունների դեմ պայքարում։ Բանախոսները՝ Տեր-Մաթևոսյանը, դոկտոր Թաթոյանը, դոկտոր Ղամբարյանը և պարոն Ստեփանյանը, իրենց ելույթներում անդրադարձան պատմական իրադարձությունների, միջազգային իրավունքի և արդիական քաղաքական իրադրությունների փոխկապակցությանը:
Միջոցառումն վարեց ՀԱՀ Իրավագիտության մագիստրոսական ծրագրի ղեկավար Ադելաիդա Բաղդասարյանը »: