«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ընդունում է Արմեն Սարգսյանի հրավերը. Էդմոն Մարուքյան
Ի պատասխան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից երեկ տարածված հայտարարության` «Լուսավոր Հայաստան» կուսակցության և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից հայտարարում եմ, որ ընդունում ենք հրավերն ու պատրաստ ենք մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նշենք, որ ՀՀ նախագահը մարտի 13-ին նախագահական նստավայրում հանդիպման է հրավիրել Նիկոլ Փաշինյանին, խորհրդարանական խմբակցությունների և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին