Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 784, մահվան՝ 2 նոր դեպք

Հայաստանում մարտի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 748 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 176 286-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 3239 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Մարտի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 834 է: Ընդհանուր առմամբ, առ այսօր գրանցված մահվան դեպքերի թիվը 4073 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 182 է, ընդհանուր առողջացածներինը՝ 165 441, փաստացի բուժվողներինը՝ 6772 (մեկ օրում ավելացել է 564-ով): Մեկ օրում արվել է 4285 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 761 945 թեստ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031