Ողբերգական վթար Արցախում. կան զոհեր

2021թ. մարտի 11-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի 1972թ. ծնված բնակիչը, վարելով իր կողմից օգտագործվող «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան, Սոս-Մաճկալաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճանապարհի մայթեզրում առկա մետաղյա էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1988թ. ծնված Արթուր Հրաչիկի Մելքումյանը և 1989թ. ծնված Մհեր Սլավիկի Ավանեսյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են, իսկ մյուս ուղևոր 1984թ. ծնված Ռազմիկ Մուրադի Բաղրյանը և «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնի ավագ քննիչը:

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031