Մեզնից խլեցին օլիմպիական երազանքը. Հայաստանը ներկայացնող զույգին թույլ չեն տվել մասնակցել գեղասահքի աշխարհի առաջնությանը

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը չի մասնակցել Ստոքհոլմում մարտի 22-28-ն անցկացված գեղասահքի աշխարհի առաջնությանը, թեև նրանք մեկնել էին մրցավայր:

«Մեզնից խլեցին օլիմպիական երազանքը: Առանց բացատրության թույլ չտվեցին մասնակցել աշխարհի առաջնությանը եւ նվաճել Օլիմպիական խաղերին մասնակցելու մեր իրավունքը»,- տեսաուղերձով ասել է Թինա Կարապետյանը:

Ըստ մարզիկների՝ վերջին պահին նրանց մոտ կորոնավիրուսի թեստի դրական պատասխան է եղել, բայց ավելի ուշ պարզվել է, որ դա սխալմունք էր:

«Մենք կոտրված ենք: Մինչ գեղասահորդները տոնում են, մենք թախծում ենք»,- ասել է Թինան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031