Բաժիններ՝

Նիգերում պետական հեղաշրջման անհաջող փորձ են կատարել. AFP

Նիգերում մի խումբ զինվորականներ մարտի 31-ին պետական հեղաշրջման անհաջող փորձ են կատարել: Այդ մասին հաղորդել է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով երկրի անվտանգության ծառայությունների աղբյուրներ։

Նրանց տեղեկություններով՝ մի խումբ զինվորներ վաղ առավոտյան երկրի մայրաքաղաք Նիամեյում փորձել են ճեղքել-անցնել դեպի նախագահական պալատը, սակայն նախագահական գվարդիան պալատի գրավում թույլ չի տվել: «Կատարվել են ձերբակալություններ այն զինծառայողների թվում, ովքեր պետական հեղաշրջման այդ փորձի նախաձեռնողներն են,- մեջբերում է AFP-ն անվտանգության ծառայության աշխատակցի խոսքը:

Պատահածի վերաբերյալ պաշտոնական հաղորդումներ առայժմ չեն ստացվել: Ավելի վաղ Aktyunizhe նորությունների պորտալը հայտնել է, որ մարտի 31-ի վաղ առավոտյան ինտենսիվ հրաձգություն է տեղի ունեցել Նիգերի մայրաքաղաք Նիամեյում՝ նախագահական պալատի մոտ: «Իրադրությունը գտնվում է լիակատար վերահսկողության ներքո, եւ (հրաձգության) միջադեպն սպառված է»,- պորտալին հայտարարել է անվտանգության ծառայության բաձրաստիճան աշխատակիցը: Ներկայիս իրադարձությունները տեղի են ունեցել նախագահական ընտրություններում հաղթած՝ կառավարող կուսակցությունից թեկնածու Մոհամեդ Բազումի պաշտոնակալությունից 48 ժամ առաջ: Պետության գործող ղեկավար Մահամադու Իսուֆուն չի մասնակցել ընտրություններին: Նա երկու անգամ ընտրվել է նախագահի պաշտոնում եւ սահմանադրական նորմայով հնարավորություն չի ունեցել երրորդ ժամկետի համար առաջադրելու իր թեկնածությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս