Ապրիլի 5-ի ցերեկը, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ:
Մյասնիկյան պողոտայում քարաթափումը կանխելու համար վտանգավոր հատվածները ցանցապատվում են:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Սիսավան» օրվա կարգավորիչ ջրամբարի /ՕԿՋ/ վերանորոգմամբ պայմանավորված, ս.թ. ապրիլի 5-ից մինչև ապրիլի 25-ը Արարատի մարզի Արալեզ, Ոսկետափ, Վանաշեն, Սիսավան և Արարատ գյուղերում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումով և ջրի ճնշման անկումով:
2021 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 03:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողը տարածքում շրջայց կատարելիս դիտաշտարակների միջնամասում նկատել է ներնետված կասկածելի փաթեթ՝ քողարկված գուլպայում:
Ադրբեջանի հավաքականի նախկին կիսապաշտպան Մուրադ Ագաևը կհրաժարվի իր երկրի քաղաքացիությունից:
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ժամանել է Երուսաղեմի դատարան՝ կոռուպցիայի գործով դատին:
Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կհամարեք դուք թուրքին թշնամի, թե չէ, մեծ հաշվով, դրանից ոչինչ չի փոխվելու՝ մենք իրենց համար թշնամի ենք, որովհետև զուտ աշխարհագրորեն խոչընդոտում ենք իրենց ընդլայնմանն ու զարգացմանը։
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը՝ 2021 թ. մարտը 2020 թ. մարտի նկատմամբ, կազմել է 5.8 %, իսկ նախորդ ամսվա՝ փետրվարի նկատմամբ՝ 1 %:
Նիկոլ Փաշինյանը Գնել Սանոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին տեղեկացանք կառավարության կայքից:
Բանլադեշում ոչ մեծ լաստանավը, որտեղ 50 ուղեւոր է եղել, ապրիլի 4-ին ջրասույզ է եղել մի այլ նավի հետ բախվելուց հետո:
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սուրեն Գրիգորյանի պատգամավորի լիազորությունները դադարեցված են:
Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների՝ հայտնում եմ, որ փաշինյան-վարդապետյան հանցավոր խմբակի դեմ գործ չհարուցելու բողոք ներկայացնելու ժամկետը լրանում է վաղը…
ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը։
Արդարադատության նախարարությունը հիշեցնում է, որ ամուսնության պետական գրանցման արարողությունը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում անցկացնելու հնարավորություն է ստեղծվել։
Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատներն այսօր ռուս գործընկերների և «The halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպության սակրավորների հետ զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ հետախուզական աշխատանքներ են սկսել Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի և Ասկերան քաղաքների հարակից բնակավայրերում:
Թուրքիան մոտ ժամանակներս կարող է Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրել տիեզերական ոլորտում համագործակցության շուրջը:
Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը միաձայն Արցախի անկախությունը ճանաչող բանաձև է ընդունել:
Պատերազմի ընթացքում անհետ կորածների և զոհված զինծառայողների որոնողական աշխատանքներն ապրիլի 5-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:
1992թ. ամառային և աշնանային թեժ պաշտպանողական մարտերից հետո, Արցախի ինքնապաշտպանության ուժերը ռազմաճակատի բոլոր ուղղություններով կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը, 1993թ. փետրվարի սկզբին մարտագծի հյուսիսային հատվածում անցան հակահարձակման:
Թուրքիայի իրավապահ մարմինները բերման են ենթարկել 10 պաշտոնաթող ծովակալների, որոնք դատապարտել են իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (ԱԶԿ-AKP)՝ «Մոնտրոյի կոնվենցիան քննարկման դնելու» և բանակն իսլամիզացնելու փորձի համար: Ավելի վաղ Թուրքիայի ռազմածովային ուժերի 103 պաշտոնաթող ծովակալ հանդես էին եկել դատապարտող հայտարարությամբ։
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ «Կանխել Հայաստանի վերացումը» վերտառությամբ:
Թուրքիայի ռազմածովային ուժերի 103 պաշտոնաթող ծովակալ դատապարտել են իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը»՝ «Մոնտրոյի կոնվենցիան քննարկման դնելու» և բանակն իսլամիզացնելու համար:
Ադրբեջանի տարածքում ապրիլի 6-8-ը նախատեսվում է անցկացնել հերթական թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը։ Այս անգամ զորավարժությունը կընթանա Թուրքիայի ու Ադրբեջանի կապի զորքերի զինծառայողների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ապրիլի 4-ին տեղի ունեցած՝ մահվան ելքով ավտովթարի դեպքի հանգամանքները:
Արձանագրվել է թունավորման 13 դեպք:
Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկում է դիմումների և փաստաթղթերի ընդունումը:
Ղեկավարվելով Մարդու իրավունքների պաշտպանի մասին ԱՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է 2020 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, տեղեկացնում է Արցախի ՄԻՊ գրասենյակը:
Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 479 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 197 113-ի:
Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով կրթություն ստանալու նպատակով ՀՀ 4 քաղաքացի մեկնելու է Բուլղարիա: