Ձեւավորված իրավաքաղաքական մշակույթը հնարավորություն չի տալիս ավելի լավ աշխատելու, այսօր ընդունվում են հակաժողովրդական օրենքներ, բայց ներկայացվում են ժողովրդին հաճո ձեւակերպումներով: Այս մասին այսօր «Զարթոնք» ազգային-քրիստոնեական նախաձեռնության ասուլիս-քննարկման ժամանակ նշեց արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը. «Եթե դուք դատարանի անկախությունը ոտնահարող օրենք եք ընդունում, կամ ասենք ՍԴ-ի փոփոխությունները կապակցում եք ներդրումների հետ, դրա ի՞նչն է պոպուլիստական»։
Պաշտոնյաները տեղեկացրել են, որ պատերազմի ընթացքում պարենավորման գործընթացն ընթացել է ըստ պլանավորածի։ Պարենի պակաս ԶՈւ-երում չեն եղել, պատերազմի կեսից նույնիսկ հրաժարվել են օգնությունից՝ բացառությամբ քաղցրավենիքի, սուրճի, ծխախոտի։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստման երկրորդ դեղաչափը:
Զորավարժությունների պլանը հաստատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Դրանց կմասնակցեն զինվորական կապավորները: Նրանք մշակել են կապի միասնական համակարգի կազմակերպման խնդիրները:
Ստեփանակերտի Բրյուսով թաղամասի բնակելի տների հարևանությամբ հայտնաբերվել է «Սմերչ» հրթիռային համակարգից արձակված կասետային ռումբ։
Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է համագումարի։ Նախնական որոշմամբ, այն նշանակվել է մայիսի 1-ին։ Համագումարի ընթացքում, թերեւս, ՀԱԿ-ը կտա ընտրություններին մասնակցել-չմասնակցելու եւ ածանցյալ այլ հարցերի պատասխանները։
Արցախի դեմ Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված հայերի հիշատակին Կիպրոսում փոքր այգի է տնկվել:
Թուրքիայում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մահացել է մեկ զբոսաշրջիկ, կա 26 տուժած:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Տարածված մի կեղծիք կա, իբր Արցախի նախկին նախագահները ԼՂՀ բյուջեից մեծ կենսաթոշակ են ստանում։ Այնքան մեծ, որ ուսուցիչների աշխատավարձը չի բավականացնում։ Սա, կրկնեմ, կեղծիք է. Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ Նախագահի պաշտոնը թողնելուց հետո երբևէ ոչ մի դրամ Արցախի բյուջեից չի ստացել։
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը խոստովանել է, որ գիշերները չի կարողանում հանգիստ քնել Անկարայում տեղի ունեցած միջադեպի պատճառով:
Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 8704 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4 632 688-ի:
Երեկ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Քաշաթաղի շրջանի հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել:
Խոշոր հրդեհ՝ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան դիմացի այգում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 10-ին ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:
Քաղաքական և հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի երեկվա հարցազրույցին։
Ապրիլի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ը շրջանների զգալի մասում, 12-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա ավանի խաղաղ բնակչության դեմ իրականացված ցեղասպանության 29-րդ տարելիցի կապակցությամբ:
Առնվազն չորս մարդ զոհվել և վեցը վիրավորվել Սոմալիի հարավ-արևմուտքում մահապարտի կազմակերպած պայթյունի հետևանքով:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն:
Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
Հայտնաբերված և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը, որպես կանոն՝ կոչնչացվի տեղում:
Ապրիլի 9-ին, ժամը 12.30-ին, Երևանի Խաղաղ Դոնի փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի մեքենաներ. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ինդոնեզիայի կենտրոնական հատվածի ափերից մեկում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Հայաստանի և Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտենները համագործակցության հուշագիր են ստորագրել:
Սուրբ Հարության տոնի հաջորդ շաբաթ օրը Հայ Առաքելական Եկեղեցում Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է:
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Սերբիայի միջազգային մրցաշարում:
Միքայել Մինասյանի երեկվա հարցազրույցը շատերի սրտով չէր։ Խոսքն առավելապես քաղաքական ուժերի մասին է ու նրանց կողմնակիցների։
Աֆղանստանի հատուկ ծառայությունները Քաբուլում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճյուղերից մեկի ղեկավար Ղուլամ Նասերին:
Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանն պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի 2-րդ մենամարտը: