«Վա՛յ ինձ, թշվառիս, քանզի այս ամենը գրելով՝ ինքս ինձ եմ դատապարտում, որովհետև չկա որևէ ախտ, որ միտքս գերած և ծառայեցրած չլինի մեղքի օրենքին: Եվ ես, իբրև արձանագրություն, կգրեմ իմ կրքերը՝ հիշատակ թողնելով ինձանից հետո եկողներին:
Վայոց Ձոր մարզ այսօր ` ապրիլի 17-ին, Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի ժամանակ համայնքներից մեկի գերեզմանատանը, ուր Փաշինյանը այցելել էր ծաղիկներ դնելու արցախյան վերջին պատերզամում զոհվածների շիրիմներին, միջադեպ տեղի ունեցավ:
Սիրիայի հակամարտության գոտիներում գտնվող 120 երեխաների դուրս կբերենք այնտեղից:
Կառավարությունն անցած տարվա դեկտեմբերի վերջին փոխել է խոշոր հարկատուների դասակարգումը։ Ըստ այդմ՝ խոշորների ցանկում որոշել են ներառել նաև պետական կառավարման մարմիններին։ Ստացվել է այնպես, որ խոշոր հարկատու են դարձել նախարարություններն ու գերատեսչությունները՝ ի դեմս իրենց աշխատակազմերի։ Անգամ Ազգային ժողովն ու կառավարությունն են ընդգրկվել խոշոր հարկատուների ցանկում։
Այսօր ՀՀ-ում չկա գոնե մի բուհ, որ ժամանակակից բուհական չափանիշներին համապատասխանող շենք ունենա: Այս մասին Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր տեսուչի գրասենյակը նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյին և նրա կնոջը մեղադրել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Ինչու՞ չեք իրականացնում Օրենքով ձեզ տրված լիազորությունները,- այսպիսի գրառում է արել Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեսբուքի իր էջում՝ դիմելով պետական ինստիտուտներին:
Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանն անհաջող մասնակցեց Եվրոպայի վարկանիշային առաջնությանը:
Արցախյան երկրորդ պատերազմում ոստիկանությունն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ։ Ոստիկանության տարածքային բաժիններից ու ոստիկանության զորքերից Արցախի տարբեր ուղղություններում ոստիկանները մասնակցեցին պաշտպանական մարտերի։ Ցավոք, իրավապահ կառույցը տվեց բազմաթիվ զոհեր։
Ապրիլի 16-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային փակ վնասվածք, գլխի ջնջխված, պատռված, արնահոսող վերքեր, կրծքավանդակի հետին մակերեսի սալջարդ, արնազեղումներ, ձախ նախաբազկի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխվել Գյումրու 39-ամյա մի բնակչի։
Ուզբեկստանի իշխանությունները սպասում են, որ COVID-19-ի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութը կուղարկվի մինչև ապրիլի վերջ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովը:
Ես սովորություն չունեմ մեկնաբանելու այս կամ այն հրապարակումները, որոնք անձամբ ինձ են վերաբերում: Սակայն ռուսական բավականին հեղինակավոր պարբերականը որոշել է արձագանքել Մեծն Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին ուղղված իմ քննադատությանը: Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Այսօր առավոտից Նախագահի աշխատակազմից զանգեր են ստացվում Սյունիքի բոլոր համայնքապետերին, նշելով որ Արմեն Սարգսյանը պատրաստվում է այցելել Սյունիք տեղում ցանոթանալ իրավիճակին ու լուծումներ առաջարկել։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Ինձ է՜լ թալանչի, է՜լ գող փորձեցին հանել, բայց ես պայքարում եմ։ Պայքարում եմ հանուն մեկ բանի` Շուշիում, տիրոջ կարգավիճակով, մեկ բաժակ սուրճ խմելու համար։
Ապրիլի 16-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները Պուշկինո գյուղի հարակից դաշտավայրում մալուխ գողնալու պահին բռնել ու բաժին բերման են ենթարկվել Գարգառ գյուղի բնակիչ երեք տղամարդու։
Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայտարարություն «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի վերաբերյալ.
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը կազմվել է մարտի վաճառքների հիման վրա:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
Այս ողբերգական պատերազմում մենք հիմնականում կորցրեցինք այն գնդերն ու զորամասերը, որոնց հրամանատարները պատերազմի առաջին օրերին անհասկանալի գործողություններ էին անում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը:
ԱՄՆ Մինեսոտա նահանգում շուրջ 100 մարդ է ձերբակալվել անկարգությունների ժամանակ, որոնք ի հայտ են եկել՝ ի նշան բողոքի ոստիկանության կողմից աֆրոամերիկացու սպանելու առնչությամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 9321-ով: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Լիտվայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ լույս է տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի լիտվերեն թարգմանության երկրորդ, ընդլայնված հրատարակությունը՝ նվիրված Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին։
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով ապրիլի 16-ին և 17-ին պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում՝ Հերատ նահանգում անցակետի մոտ ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով երեք ոստիկան է մահացել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի(Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Կրասնոդարի երկրամասում կոշտ վայրէջք կատարած «ՄԻ-2» ուղղաթիռի օդաչուն զոհվել է: Այս մասին հայտնել են Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել 2021 թվականի ապրիլի 2-ին:
Ռուսաստանն արտաքսում է Սանկտ-Պետերբուրգում Ուկրաինայի գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկին, որը Անվտանգության դաշնային ծառայության կողմից բերման էր ենթարկվել փակ տեղեկատվություն ստանալու ժամանակ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:
Ապրիլի 17-ին, ժամը 12:39-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորակապ գյուղի 1-ին փողոցում գտնվող մարագում հրդեհ է բռնկվել։
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին՝ ժամը 12:00-ից մինչև 14:00-ը, Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է՝ Սևանում գտնվող էլեկտրական կայանում իրականացվող աշխատանքների պատճառով։