Սյունիքում նախագահի հետ «Մառոժնի ուտելու» ժամանակ չունեն

Այսօր առավոտից Նախագահի աշխատակազմից զանգեր են ստացվում Սյունիքի բոլոր համայնքապետերին, նշելով որ Արմեն Սարգսյանը պատրաստվում է այցելել Սյունիք տեղում ծանոթանալ իրավիճակին ու լուծումներ առաջարկել։

Քաղաքապետերին հարցնում են, թե արդյոք նրանք կմասնակցե՞ն նախագահի հետ հանդիպմանը կամ կներկայացնեն տիրող իրավիճակը։

Մեր տեղեկություններով, Գորիսի համայնքապետը առհասարակ չի պատասխանել զանգերին, մինչև նախագահականից կապ են հաստատել փոխքաղաքապետի հետ և մերժում ստացել, իսկ Մեղրրի համայնքապետը մերժել է հանդիպումը՝ նշելով՝ «Մառոժնի ուտելու ժամանակ չունեմ»։

Նույն մերժումներին Սյունիքից Արմեն Սարգսյանն արժանացել է նաև Սիսիանի ու Քաջարանի համայնքապետերի կողմից, այնպես որ՝ պատերազմից հինգ ամիս անց կիսաօկուպացված Սյունիք գնալը թերևս այդպես էլ Արմեն Սարգսյանին չհաջողվի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930