Սմբուկն օղակաձև կտրատել, աղ ցանել և թողնել 15 րոպե: Մի փոքր տապակել:
Երգիչներ Արամ Mp3-ն և Սարո Թովմասյանը երաժշտասերների դատին են հանձնել «Արև» երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:
Mini LED մատրիցը նկատելիորեն մեծացնում է էկրանի հակադրությունը և պայծառությունը: Ավելի հարմար է դառնում աշխատել ֆոտո և վիդեո բովանդակության հետ:
Այս բույսն օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակն արյան մեջ և էականորեն իջեցնում է սրտանոթային հիվանդությունների, հիպերտոնիայի և ինսուլտի առաջացման ռիսկերը:
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում կինը ցանկացել է բանկոմատից 20 դոլար հանել և իր հաշվեհամարին 1 մլրդ դոլար է հայտնաբերել, հաղորդում է New York Post-ը:
ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ դիմումների քննությունը. ՈՒՂԻՂ
Գերմանիայի կանցլեր Անգլա Մեկելը հուլիսի 14 – 16-ն ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ կստանա Ջոնս Հոփքինսի համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան: Հուլիսի 12-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
Թուրքիան շարունակում է իր ազդեցությունը մեծացնել փաստացի իր վերահսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային մի քանի շրջաններում: Այս անգամ էլ Անկարան որոշել է էկելտրաէներգիա մատակարարել Սիրիայի՝ ներկայում 3 մլնի-ի հասած բնակչությամբ Իդլիբ քաղաքին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եվրամիությունը մտադիր է Աֆղանստանին օգնություն առաջարկել երկրում իրավիճակի կայունացման գործում` այնտեղից ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման ավարտից հետո:
Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար լրջագույն խոչընդոտ է կարծրատիպային այն պատկերացումը կամ սխալ վերաբերմունքը, թե նրանց իրավունքների պաշտպանությունը նշանակում է օգնություն ցուցաբերել առողջական սահմանափակումներ ունեցող մարդկանց կամ թե դա անգամ ենթադրում է«խղճահար մոտեցում» կամ «կարեկցանքից» ելնելով օգնություն:
Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին ճանաչվել է Եվրոպայի 2020 թվականի առաջնության՝ Անգլիայի հետ եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը։
Սոչի քաղաքում մեկնարկած աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկում հաղթանակներ տոնեցին Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Շանթ Սարգսյանը: Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը պայքարի մեջ կմտնեն երկրորդ փուլից: Կանանց պայքարում սևերով առավելության հասավ մրցակցի նկատմամբ նաև Էլինա Դանիելյանը:
Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն անդրադարձել է հունիսին ԵՄ երկրների ԱԳ նախարարների հետ Հարավային Կովկաս կատարած այցին:
Աշխարհում կոնորավիրուսային հիվանդացության ցուցանիշներն արդեն 4-րդ շաբաթն է աճում են: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Հուլիսի 9-ին, ժամը 01.40-ին հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ սրունքի հրազենային վիրավորումով բուժօգնության ընդունված 16-ամյա պատանին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Զեյթունի գերեզմանների մոտ։
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ (CCAF), «Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագիր Արա Թորանյանին: Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և իրականացված ծառայողական քննության արդյունքում ձեռք բերված տվյալներով բացահայտվել է Ճանապարհային ոստիկանության տեսուչներից մեկի այս տարվա ընթացքում կատարած ապօրինությունները։ ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեսուչը մի անձի խոստացել է 200 դոլարի դիմաց նրա որդու համար կազմակերպել «B» կարգի մեխանիկական տրանսպորտային միջոց վարելու վարորդական իրավունքի վկայականի տրամադրումը։ Պարզվել է նաև, որ նույն տեսուչը մի տղամարդուց վերցրել է 150 հազար դրամ՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացը հաջող կազմակերպելու դիմաց։
Լրագրողները, ընդդիմադիրները և նրանց կողմնակիցները Թբիլիսիի կենտրոնում վերսկսվել են բողոքի ակցիան՝ պահանջելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նշվում է, որ Ռուսթավելի պողոտան կրկին փակվել է, տեղում աշխատում են ոստիկանները: Նախատեսվում են ակցիայի մասնակիցների ելույթներ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենրոնը ներկայացրել է Հանրապետության գետերում ջրի ելքերը։
Հանրապետությունում 2022 թ-ի հունվարի մեկից կկիրառվի աշխատանքի թույլտվության նոր համակարգ օտարերկրացիների համար: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի միգրացիոն ծառայությունը:
Դատարանը քննում է Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորում կիրառելու միջնորդությունը. ՈՒՂԻՂ
Եվրամիության արտաքին գործերի նախարարները կքննարկեն Աֆղանստանի շուրջը միության գործողություններն այնտեղից օտարերկրյա զորակազմերի դուրսբերումից հետո:
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս պահին ՍԴ-ն քննում է Դավիթ Հարությունյանի ՀՐԱՏԱՊ միջնորդությունը, որով ոստիկանությունից պահանջվում է Մեղրի խոշորացված համայնքի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի դեմ երեկ գիշեր տեղի ունեցած ապօրինությունների՝ ոստիկանության տեսախցիկների ձայնագրությունները, անձեռնմխելիության հաղթահարված լինելու մասին ԿԸՀ որոշումը և ՍԴ դիմումի քննության համար մի շարք էական ապացույցներ»:
Հուլիսի 12-ին, ժամը 16։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջ թաղամասի Տերյան 3-րդ փողոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բեռնատար ավտոմեքենան գլորվել է ձորը։
Իր խոսքում Նիկոլ Փաշինյան, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն Էռնեկյան, ողջունում եմ Ձեզ Երևանում: Ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար: Ձեր այցը, այսպիսի հանդիպումները միշտ կարևոր են, որովհետև Դուք Հայաստանի Հանրապետությունում կարևոր ներդրողներից մեկն եք և մասնավորապես՝ Սփյուռքի կարևորագույն ներդրողներից մեկը Հայաստանի Հանրապետությունում: Հետևաբար՝ Ձեր ներդրումային տրամադրությունները, կարծում եմ, կանխորոշում են նաև ընդհանուր ներդրումային տրամադրությունը Հայաստանի Հանրապետությունում:
Հայաստանը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին ունի երկու լողորդ: Տղամարդկանց պայքարում Արթուր Բարսեղյանը հանդես կգա 50 և 100 մետր ազատ ոճում:
Հուլիսի 7-ի գիշերը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին կրակոցների վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Օպերատիվ կառավարման կենտրոն զանգած անձը հայտնել էր, որ Քասախ գյուղում կրակում են։
Հուլիսի 10-ին, ժամը 02։00-ի սահմաններում, Երասխ-Երևան ավտոմայրուղու 14-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայողը, իր կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՊՆ մեկ այլ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուազ Պատրիոտ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։ Ավտոպատահարի հետևանքով 6 պայմանագրային զինծառայող, տարբեր մարմնական վնասվածքներով, հոսպիտալացվել է։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին զինծառայող Գրիգոր Գառնիկի Հարությունյանը մահացել է։ Կատարվում է նախաքննություն։
Համաճարակային իրավիճակի բարելավմամբ պայմանավորված՝ հուլիսի 12-ից Հայաստանի բնակիչների համար Շվեդիա մուտքի արգելքը ամբողջությամբ կվերացվի։ Այս մասին տեղեկացնում է Շվեդիայի դեսպանությունը Երևանում: Նշվում է, որ Շվեդիա մուտքի արգելքից ազատումը նշանակում է, որ ցանկացած անձ, ով կացության իրավունք ունի Հայաստանում, կարող է դիմում ներկայացնել Շվեդիա մուտքի վիզա ստանալու համար։