Բաժիններ՝

Գառան միսը՝ սմբուկով՝ պատրաստված վրացական եղանակով

Բաղադրիչներ

1. Գառան ոսկրոտ միս – 500 գ

2. Սմբուկ – 2 հատ

3. Լոլիկ – 2 հատ

4. Սոխ – 1 հատ

5. Սխտոր – 3 պճեղ

6. Մսի արգանակ – 2 բաժակ

7. Աղ, սև պղպեղ

8. Համեմ – 4 ճյուղ

9. Կարագ

10. Բուսայուղ

Պատրաստման եղանակը

1. Սմբուկն օղակաձև կտրատել, աղ ցանել և թողնել 15 րոպե: Մի փոքր տապակել:

2. Լոլիկի վրա եռացրած ջուր լցնել, կեղևազրկել, մանր կտրատել:

3. Միսը լվանալ, չորացնել:

4. Սոխը խոշոր կտրատել:

5. Սխտորը շատ մանր կտրատել:

6. Տապակի մեջ տաքացնել բուսայուղը և կարագը:

7. Սմբուկը տապակել մինչև ոսկեգույն դառնալը, տեղափոխել կաթսայի մեջ:

8. Տապակի մեջ տապակել նաև սոխը:

9. Սոխը ավելացնել սմբուկին:

10. Երկու կողմից տապակել գառան միսը:

11. Գառան միսն ավելացնել տապակած բանջարեղենին:

12. Տապակել նաև լոլիկը և սխտորը մոտ 5-7 րոպե:

13. Լոլիկը նույնպես ավելացնել մսին, լցնել արգանակը, աղ և պղպեղ ցանել:

14. Վրան շարել համեմը: Ծածկել կափարիչով և շոգեխաշել մոտ 40-45 րոպե:

15. Մատուցելիս վրան կանաչի ցանել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս