Ավտոպատահարի հետևանքով 6 պայմանագրային զինծառայող, հոսպիտալացվել է. հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին զինծառայողներից մեկը մահացել է․ ՊՆ

Հուլիսի 10-ին, ժամը 02։00-ի սահմաններում, Երասխ-Երևան ավտոմայրուղու 14-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայողը, իր կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՊՆ մեկ այլ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուազ Պատրիոտ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։ Ավտոպատահարի հետևանքով 6 պայմանագրային զինծառայող, տարբեր մարմնական վնասվածքներով, հոսպիտալացվել է։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին զինծառայող Գրիգոր Գառնիկի Հարությունյանը մահացել է։ Կատարվում է նախաքննություն։

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստի ծանր վիշտը և խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքին, հարազատներին և ծառայակից ընկերներին։

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031