
Կոճապղպեղով թեյ. 9 պատճառ, թե ինչու դուք պետք է անպայման սիրեք այս ըմպելիքը

Ներկայացնում ենք 9 պատճառ, համաձայն որոնց՝ դուք պետք է ամեն օր խմեք կոճապղպեղով թեյ:
Կոճապղպեղով թեյի օգուտները
1. Կոճապղպեղն օգուտ է սրտին
Այս բույսն օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակն արյան մեջ և էականորեն իջեցնում է սրտանոթային հիվանդությունների, հիպերտոնիայի և ինսուլտի առաջացման ռիսկերը:
2. Այն օգնում է սրտխառնոցի ժամանակ
Հետազոտությունները ցույց են տալիս, որ կոճապղպեղը կարող է իջեցնել որովայնի շրջանում անհարմարության զգացողությունը և էականորեն թեթևացնել տոքսիկոզը հղիության ժամանակ:
3. Այն օգտակար է ստամոքսի համար
Կոճապղպեղը լավ դեղամիջոց է դիարեայի և մետեորիզմի դեմ:
4. Թեթևացնում է միգրենը
Այն գործում է՝ որպես հակաբորբոքիչ, դրա համար էլ կարողանում է հանել միգրենի ախտանշանները:
5. Կոճապղպեղը լավ պրոֆիլակտիկ միջոց է մրսածության դեմ
6. Այն իջեցնում է ջերմությունը
7. Կոճապղպեղն օգնում է ազատվել ավելորդ քաշից
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ընդամենը մեկ բաժակ թեյն այրում է 43 կկալ:
8. Այս արմատը բարելավում է արյան շրջանառությունը
Այն ոչ միայն օգտակար է արյան շրջանառության համար, այլ նաև բարձրացնում է տրամադրությունը:
9. Կոճապղպեղն աֆրոդիզիակ է
Այս կետը դեռ չունի գիտական հաստատում, բայց կոճապղպեղն արդեն շատ դարեր օգտագործում են որպես աֆրոդիզիակ՝ կակաոյի և շաֆրանի հետ միասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը