Համաճարակային իրավիճակի բարելավմամբ պայմանավորված՝ հուլիսի 12-ից Հայաստանի բնակիչների համար Շվեդիա մուտքի արգելքը ամբողջությամբ կվերացվի։ Այս մասին տեղեկացնում է Շվեդիայի դեսպանությունը Երևանում: Նշվում է, որ Շվեդիա մուտքի արգելքից ազատումը նշանակում է, որ ցանկացած անձ, ով կացության իրավունք ունի Հայաստանում, կարող է դիմում ներկայացնել Շվեդիա մուտքի վիզա ստանալու համար։
Ռեժիսոր Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է Կատալոնիայի հեղինակավոր SITGES (Սիտխես) ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային 54-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրի Anima’t՝ «Լավագույն անիմացիոն լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր» բաժնում
Հայաստանի մայրաքաղաք Երևանը Ուկրաինական միջազգային ավիաուղիների ամենաճանաչված ուղղությունների հնգյակում է: Այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը: Ուկրաինական միջազգային ավիաուղիներն ավելացնում է թռիչքների թիվն առավել ճանաչված միջազգային ուղղություններով՝ պայմանավորված պահանջարկի մեծացմամբ:
Յունիբանկը ընդլայնում է համագործակցությունը գերմանական KfW բանկի հետ և ՓՄՁ-ների համար սկսում է իրականացնել նոր վարկային ծրագիր: Ծրագրի շրջանակում մշակվել է երկու վարկատեսակ՝ «Անգրավ ՄՓՄՁ» և «ՄՓՄՁ», որոնք թույլ կտան միջին, փոքր և միկրո ձեռնարկություններին կապիտալ ներդրումների և ընթացիկ ծախասերի համար ստանալ վարկային միջոցներ:
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը hուլիսի 12-ին Երևանում հանդիպել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ:
Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ:
2021 թ. ապրիլի 20-26-ը կայացած «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 55-րդ միջազգային օլիմպիադայում մրցանակային տեղեր գրաված աշակերտները կստանան անվանական կրթաթոշակ:
3-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի Սուրբ Սարգիս մատուռում հուլիսի 11-ին նշվել է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնը։
Ընտրական գործընթացի ողջ ժամանակահատվածում՝ ընտրություններ նշանակելու օրվանից մինչև քվեարկության օրը, բերման է ենթարկվել 110 անձ:
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ, քաղաքացիական անձինք) աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրեր առաջ մի շարք երկրների դեսպաններ այցելեցին թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներ, մասնավորապես՝ Շուշի քաղաքը, խնդրում եմ հայտնել հետևյալը.
«Մենք այս ընտրությունների ժամանակ հարուցել ենք նույնքան վարույթ, ինչքան անցած 7 համապետական ընտրությունների ժամանակ». ՀՌԱՀ նախագահ:
Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումների մասին:
Թուրքիայում ապօրինի փախստականներ տեղափոխող ավտոբուս է վթարվել։ Ավտոբուսը Վանի Մուրադիե շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու կողաշրջվել։
Հուլիսի 9-ին, ժամը 21.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Գորիսի համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին որոշում է ստորագրել:
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել են հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի դուստրը՝ Անահիտ Չարենցը և թոռնուհին՝ Գոհար Չարենցը:
Անմիջական մթնոլորտում ծավալված զրույցների ընթացքում պետական նախարարը լսել է բնակիչների առաջարկները և պատասխանել նրանց հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի անվտանգային ու արտաքին քաղաքական զարգացումներին, սոցիալ-տնտեսական ծրագրերին ու տվյալ գյուղերի հիմնախնդիրներին: Նա տեղում տվել է որոշ հանձնարարականներ՝ խոստանալով ուշադրության ներքո պահել ներկայացված հիմնախնդիրների լուծման ընթացքը:
Հուլիսի 10-ին, ժամը 17։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի «Հաղարծին» վանական համալիրի մոտակայքում քաղաքացի է ընկել փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 12-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-ի երեկոյան ժամերին, 14-16-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Հուլիսի 11-ին Մասիս-Էջմիածին հատվածում Արաքս-Երևան երթուղով ընթացող ուղևորատար էլեկտրագնացքը բախվել է ապօրինի սարքավորված երկաթուղային գծանցումում հայտնված անհայտ մեքենային:
Հյուսիսային պողոտան վերածվել է մի մեծ պոլիկլինիկայի, որտեղ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար հսկայական, անվերջ ձգվող հերթ է։ Հերթում իրենց պատվաստմանն են սպասում Իրանից և Հնդկաստանից ժամանած հազարավոր մարդիկ։
Անցյալ տարի այս օրերին մեր Հայրենիքի հյուսիսային սահմաններում մենք ականատեսը եղանք Բանակային երրորդ կորպուսի վարած փայուն, գրագետ, կազմակերպված մարտերին՝ պրոֆեսիոնալ, պատվախնդիր, անզիջում, հայրենանվեր, Քրիստոսի կողախոց Գեղարդի անսահման սերն ունեցող գեներալ Գրիգորի Խաչատուրովի բացառիկ հրամանատարության ներքո։
ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ դիմումների քննությունը. ՈՒՂԻՂ:
Առաջին որոշման սույն կետը հետևյալ տեսքն ուներ. «Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (այսուհե՝ ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ (այսուհետ՝ սերտիֆիկատ):
Լրագրողներն ու ընդդիմադիրները ներխուժել են Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճ՝ հանդիպում պահանջելով պատգամավորների հետ, դեպքի վայրից հայտնում է Sputnik-ի վրացական ծառայության թղթակիցը:
Հուլիսի 11-ին Թուրքիայում 3 քաղաքացիներ բարձրացել էին Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքի պարսպի վրա, և բարձր երաժշտություն միացնելով, սկսել էին պարել խաչի շուրջ:
Դիմակավորված, ինքնաձիգներով անձինք Մեղրիի արդեն նախկին քաղաքապետ, երեք պատերազմների մասնակից Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին, նկարահանել եւ ձերբակալել: Ընդ որում, նա այդ պահին պատրաստվում էր փաստաբանի հետ ներս մտնել ոստիկանություն: նիկոլն անում է այն ամենը, ինչը հայտարարում էր քարոզարշավի ժամանակ՝ քաղաքական եւ քաղաքացիական վենդետաներ, պառկեցնել գետնին, ջարդել…
«ԼՂ խնդիրը չի վերացել. Ալիևը շարունակելու է «խաղալ» ՀՀ ներքաղաքական դաշտում». Իսկանդարյան